ԱՄՆ-ը կաջակցի Ուկրաինային, քանի դեռ երկիրը չի ավարտել պայքարն այս պատերազմում․ Փելոսին՝ Զելենսկուն
Քաղաքականություն
01.05.2022 | 18:20Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը։
«Միացյալ Նահանգները ՌԴ-ի ագրեսիայի դեմ պայքարում Ուկրաինայի հզոր աջակցության առաջնորդն է։ Շնորհակալություն, որ օգնում եք պաշտպանել մեր պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ընդգծել է Զելենսկին։
Նենսի Փելոսին հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինային, քանի դեռ երկիրը չի ավարտել պայքարն այս պատերազմում: