ՌԴ-ն, Ադրբեջանն ու Թուրքիան կիրառում են լրատվամիջոցների զավթման ծայրահեղ միջոցներ. զեկույց

Լուրեր

28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրախորհրդի (ԵԽ) «Ի նպաստ լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության հարթակ»-ը օրերս հրապարակել է «Մամուլի ազատության պաշտպանությունը լարվածության ու հակամարտությունների ժամանակներում» անունը կրող տարեկան իր զեկույցը: Այն ափմոփում է 2021թ.-ի ընթացքում ԵԽ-ի անդամ երկրներում արձանագրված խոսքի և մամուլի ազատության և լրագրողների գործունեության խոչընդոտման դեպքեր։

«Ամերիկայի ձայն»-ը ներկայացրել է զեկույցի մանրամասները։

ԵԽ-ի «Ի նպաստ լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության հարթակ»-ը ստեղծվել է ԵԽ-ի կողմից 2015 թ.-ին՝ իր մեջ ընդգրկելով խոսքի ազատության և լրագրողների պաշտպանության ասպարեզում գործող հասարակական բազմաթիվ կազմակերպություններ, կառույցներ և միություններ:

Հարթակի հրապարակված տարեկան զեկույցը պնդում է, որ անցած տարում ԵԽ-ի անդամ մի շարք երկրներում լրագրողները շարունակել են քրեական հետապնդումների ենթարկվել իրենց գործունեության համար: 2021թ.-ի դրությամբ ԵԽ-ի անդամ երկրներում կալանավորված են մնում 56 լրագրողներ կամ մամուլի ոլորտի աշխատակիցներ, որոնցից 34-ը՝ Թուրքիայում, յոթը՝Ռուսաստանի Դաշնությունում, տասը` Ռուսաստանի կողմից բռնակցված ուկրաինական Ղրիմում, չորսը՝ Ադրբեջանում և մեկը՝ Միացյալ Թագավորությունում, ուր խոսքը Ջուլիան Ասանժի մասին է: Ըստ զեկույցի՝ այս ցուցանիշը զգալիորեն զիջում է 2020 թվականի վիճակագրությանը և կապված է Ադրբեջանում և Թուրքիայում անազատության մեջ գտնվող լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների պատժաչափերի ավարտման փաստի հետ: Դրա հետ մեկտեղ, զեկույցը տեղեկացնում է, որ 2021 թվականին 35 երկրներից ստացվել է 282 ահազանգ լրագրողների նկատմամբ բռնության և խոսքի ազատության խախտման մասին, որը 41%-ով գերազանցում է 2020 թ-ի ցուցանիշը: Անցած տարվա ընթացքում վեց լրագրողներ զոհվել են իրենց մասնագիտական պարտքը կատարելիս, որոնցից չորսը եղել են ուղիղ թիրախավորված: Հարթակը մտահոգված է այս ցուցանիշներով:

Ըստ զեկույցի՝ այս միջադեպերի շուրջ 47% կապված է պետական գործիչների կամ պետական քաղաքականության հետ: «Աճող թվով երկրներում այս միջադեպերը պատահականություններ չեն: Դրանք բխում են կազմակերպված և կանխամտածված «հակաժողովրդավարական» մոդել պարտադրելու ռազմավարությունից, որն ամբողջապես խախտում է օրենքի գերակայության և մարդու իրավունքների սկզբունքները», նշված է զեկույցում։

Ըստ զեկույցի՝ այս ավտորիտար և ակնհայտորեն «ոչ լիբերալ» կառավարություններն ամբողջապես չեն փակում հանրային տարածքն ազատ խոսքի համար, ինչպես վարվում էին նախկինի տոտալիտար վարչակարգերը: Այսօրվա ավտորիտար համակարգերը ձգտում են օգտագործել ձևավորված լրատվական դաշտը ի նպաստ սեփական շահերի՝ կիրառելով տարբեր տեսակի գործիքակազմ, ներառյալ լրատվամիջոցների զավթումն ու գումարային խրախուսումների միջոցով «կեղծ տեղեկատվության» տարածումը: Անկախ կամ այլախոհ լրագրողները հաճախ պիտակավորվում են որպես «դավաճաններ» կամ ժողովրդի թշնամիներ։ Վերջիններս թիրախավորվում են ազգային անվտանգության մարմինների, հարկային տեսչությունների կամ այլ կառույցների կողմից: Նրանց նկատմամբ, ըստ զեկույցի, կիրառվում է խտրականություն պետական ֆինանսավորման, գովազդի բաշխման հարցերում, կամ նրանք հայտնվում են կեղծ տեղեկության տարածման մասին օրենսդրության թիրախում, որը հաճախ ընդունվում է այլախոհության և ազատ խոսքի ճնշման համար: Որպես օրինակ զեկույցը հիշեցնում է 2021 թվականի հոկտեմբերին Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնումը Rappler առցանց լրատվական կայքի հիմնադիր Մարիա Ռեսսանին և «Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովին: Վերջիններս երկար տարիներ ճնշումների են ենթարկվում պետական մարմինների կողմից:

Զեկույցը հաղորդում է, որ Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան լայնորեն օգտագործում են լրատվամիջոցները զավթելու միջոցը՝ այսպիսով հաստատելով գերիշխող դիրք լրատվական դաշտում ու քարոզչության ոլորտում: Արդյունքում, ըստ զեկույցի, այս երկրների լրատվական դաշտը բաղկացած է պետական լրատվամիջոցներից, ինչպես նաև անվանապես այսպես կոչված անկախ ԶԼՄներից, որոնք բոլորն էլ գործնականում հանդիսանում են պետական քարոզչամեքենայի մի մաս, գրում է զեկույցը: Փոքր թվով ու համեստ հնարավորություններով անկախ լրատվամիջոցներ պահպանվում են՝ բազմակարծության տպավորություն ստեղծելու համար, գտնում է զեկույցը՝ շեշտելով, որ այսօր Ռուսաստանում վտանգի տակ են անգամ այս փոքրաթիվ անկախ լրատվամիջոցները, որոնց պետությունը որակում է որպես «օտարերկրյա գործակալներ»՝ հենվելով համապատասխան հակասական օրենքի դրույթների վրա:

Զեկույցն անդրադառնում է նաև կորոնավիրուսային համավարակի ընթացքում մամուլի նկատմամբ պետությունների կիրառած սահմանափակումներին և լրագրողների աշխատանքի խոչընդոտմանը: Հասարակական միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են, մասնավորապես՝ընդդեմ Covid-19 սահմանափակումների հանրահավաքներն ու բողոքի ցույցերը, արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնության 32 միջադեպ, այդ թվում Հայաստանում, Խորվաթիայում, Ֆրանսիայում, Վրաստանում, Գերմանիայում, Հունաստանում, Իտալիայում, Չեռնոգորիայում, Սերբիայում, Իսպանիայում, Միացյալ Թագավորությունում, Նիդեռլանդներում, Թուրքիայում և Ուկրաինայում: Լրատվամիջոցների աշխատակիցների անվտանգության հետ կապված մտահոգությունն այդ ժամանակ այնքան է մեծացել, որ որոշ դեպքերում լրագրողներն ու լրատվամիջոցների աշխատակիցները հրաժարվել են իրադարձության վայրում մամուլի պատկերանշաններ ցուցադրելուց: