Ինչպես ձերբակալվեց Արմեն Մարտիրոսյանին բռնության ենթարկածներից մեկը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.06.2026 | 12:48
ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը՝ ըստ ԿԸՀ-ի նախնական արդյունքների
08.06.2026 | 12:41
«Ականատես» դիտորդական առաքելության ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 12:40
Ամենամեծ խնդիրն ընտրակաշառքն է եղել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:34
Որ ուժը որքան ձայն է ստացել. ԿԸՀ նախագահը ներկայացնում է նախնական արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:24
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության և կայունության համար․ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 12:19
Էդմեն Շահբազյանի մասնակցությամբ մենամարտը լավագույնն է ճանաչվել UFC-ի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:10
ԱԺ անցնող ուժերը՝ ըստ նախնական արդյունքների // Ձերբակալվածներ տեղամասի մոտ դանակահարության գործով․ ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 12:03
ՄԻՊ աշխատակազմը ընտրությունների օրը ստացել է 112 հեռախոսազանգ, 65 խնդիր լուծում է ստացել
08.06.2026 | 11:58
Արդյունքներն արտացոլում են հայ ժողովրդի ամուր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին․ Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 11:51
ԿԸՀ-ն ամփոփում է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 11:48
Սամուել Սևյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող
08.06.2026 | 11:41
426 մլրդ դրամով բարձր ՀՆԱ. տնտեսական աճը գերազանցել է բյուջեի կանխատեսումները. Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:35
Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
08.06.2026 | 11:33
2025-ի տվյալներով՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 մլրդ 500 մլն դրամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:25
«Անկախ դիտորդ» դաշինքի ամփոփիչ ասուլիսը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել էր, որ «Անտարես» հրատարակչության տնօրենի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է։

Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը տեսանյութ հրապարակեց, թե ինչպես է 49-ամյա մի տղամարդ ձերբակալվում բռնություն գործադրելու համար։

Տեսանյութին կից հաղորդագրության մեջ նշվում է․ «Ապրիլի 27-ին՝ ժամը 21.55-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել․ «1-02» էր զանգահարել «Անտարես» հրատարակչության տնօրենը և հայտնել, որ Լեոի փողոցի 12 հասցեի մոտ ցուցարարները հարձակվել են իր վրա և վնասվածք պատճառել: Նույն օրը՝ ժամը 21.58-ին, 1-ին համալսարանական հիվանդանոցից բաժնում հաղորդում էր ստացվել, որ «քթի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Արարատի մարզի բնակիչ, 49-ամյա մի տղամարդ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նշված հասցեի մոտ բողոքի ակցիա իրականացնող անձանցից մի քանիսը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հարձակվել են հրատարակչության տնօրենի վրա, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ ու տարաներ նետել նրա ուղղությամբ։ Կատարվածին միջամտել է Արարատի մարզի 49-ամյա բնակիչը և ստացել մարմնական վնասվածք:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ, որը ապրիլի 28-ին՝ ժամը 20.30-ին, մայրաքաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Կենտրոնական բաժին, ապա ներկայացվել քննչական մարմնին։
42-ամյա տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել է:
Կատարվում է նախաքննություն»: