Գերմանիան Թուրքիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ իրավապաշտպան Քավալային ցմահ ազատազրկման հարցով

Լուրեր

16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիան երկրում Թուրքիայի դեսպանին կանչել է ԱԳՆ իրավապաշտպան Օսման  Քավալայի դատավճռի կապակցությամբ։ Այս մասին գրում է AFP-ն՝ վկայակոչելով ԱԳՆ խոսնակին, փոխանցում է Turkishminute-ը։

«Կարող եմ ձեզ ասել, որ մենք այսօր կանչել ենք Թուրքիայի դեսպանին ԱԳՆ ու ևս մեկ անգամ շատ հստակ հայտնել ենք կառավարության դիրքորոշումը»,- ասել է խոսնակը հերթական ճեպազրույցում։

Հիշեցնենք, որ թուրքական դատարանը երկուշաբթի Օսման Քավալային դատապարտել է ցմահ ազատազրկման՝ կառավարությունը տապալելու փորձի վիճելի մեղադրանքներով: Նա արդեն չորս տարուց ավելի բանտարկված էր առանց դատավճռի։

Այս վճիռն անմիջապես դատապարտեցին մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան։ Մասնավորապես, Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բաերբոքը կոչ էր արել անհապաղ ազատ արձակել նրան։ Պաշտոոնյան նշել էր, որ Քավալայի բանտարկությունը «բացահայտ հակասում է օրենքի գերակայության չափանիշներին և միջազգային պարտավորություններին, որոնք ստանձնել է Թուրքիան՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ և ԵՄ անդամակցության թեկնածու»։

Դատարանը նաև յոթ այլ մեղադրյալների դատապարտել է 18-ական տարվա ազատազրկման՝ իշխանությունը տապալելու փորձին օժանդակելու մեղադրանքով։

Էմմա Չոբանյան