Գուբերնիայի հոգեբանությունը երևում է մեր օպերային թատրոնի «ռուսական» խաղացանկում. Ռուդոլֆ Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:43
2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ
07.08.2026 | 15:35
Էն, ինչ կարա իրան թույլ տա Մեսսին, չեմ կարա թույլ տամ ես․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:28
Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 15:21
Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է
07.08.2026 | 15:16
Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր կկանգնեն դատարանի առաջ․ ինչպես հոգևորականները դարձան մեղադրյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:13
Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում
07.08.2026 | 15:06
Հորս դիահերձարաններում եմ փնտրել․ Թագուհի Ղազարյանը ելույթի ժամանակ հուզվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:00
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմում մի քանի օբյեկտների ոչնչացման մասին
07.08.2026 | 14:54
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը
07.08.2026 | 14:47
Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. «Բամբու» բար-ռեստորանում ստուգում է իրականացվում
07.08.2026 | 14:37
«Ուժեղ Հայաստան»-ի մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
07.08.2026 | 14:30
Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում
07.08.2026 | 14:23
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի շախմատի Օլիմպիադային, Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է
Բոլորը

«Մեր օպերային թատրոնը մեր պետության փոքր մոդելն է, և երկիրը շարժվում է այնտեղ, ուր շարժվում է թատրոնը:

Խաղացանկը ցույց է տալիս, որ մենք, ցավոք, դոփում ենք նույն տեղում, ամեն ինչին նայում ենք ռուսական պատուհանից, չենք կարողանում ազատվել սովետական մտածելակերպից»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում խորեոգրաֆ, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը:

Նա խոսում է նաև այն ուղու մասին, որով շարժվում է մեր պետությունը: Մեր զրուցակցի կարծիքով` այն, որ հազարավոր տարիներ շարունակ մենք կորցնում ենք հող ու գաղափար, մեր պառակտված լինելու պատճառով է: Ինչ վերաբերում է այսօրվա ներքին քաղաքական կյանքին, Ռուդոլֆ Խառատյանը նշում է.

«Հայաստանի իշխանությունը վախեցած է, չի ուզում «կոտորածների» գնալ, իսկ ընդդիմությունը, որն ակցիաներ է անում, ռուսական պրոպագանդա է անում. իրենց չեմ հավատում, ուզում են Ռուսաստանի գուբերնիա դառնանք: Ի դեպ, այդ ռուսական գուբերնիայի հոգեբանությունը օպերային թատրոնի խաղացանկում այնքան լավ է երևում. խաղացանկում մեծ մասամբ ռուսական ներկայացումներ են. Ռյազանից ավելի ցածր մակարդակում ենք»:

Ռուդոլֆ Խառատյանը արտաքին վտանգներին դիմակայելու հարցում կարևորում է ներքին համախմբվածությունը.

«Պուտինը հստակ ասել է, որ Արցախն Ադրբեջան է: Նա կարող է ուղղակի ծախել Արցախը, ի՞նչ ենք մենք անելու` սա է կարևորը: Ուկրաինայում ընդդիմությունը միացավ Զելենսկուն, համախմբվեցին, մի ճակատով գնում են առաջ…Մերոնք էլ պետք է համախմբվեն մի գաղափարի շուրջ, հետո թող իրար «ուտեն»»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան