Ուկրաինան սկսել է հացահատիկի արտահանումը Ռումինիայի նավահանգստով

Լուրեր

16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
Բոլորը

Ուկրաինական հացահատիկով առաջին նավը լքել է ռումինական Կոնստանցա նավահանգիստը։ Այս մասին հայտնել է Comvex նավահանգստային օպերատորի մենեջերը, գրում է Reuters-ը։

Ըստ հրապարակման՝ այդ նավը Unity N-ն է՝ 71 հազար տոննա եգիպտացորենով։ Աղբյուրը հիշեցնում է, որ պատերազմի պատճառով ուկրաինական նավահանգիստներն արգելափակվել են Ռուսաստանի կողմից, ինչի հետևանքով հացահատիկ արտահանող աշխարհում չորրորդ երկիրը ստիպված է եղել Ռումինիա գնացքով ապրանք ուղարկել արևմտյան սահմանով կամ Դանուբի փոքր գետային նավահանգիստներով։

«Սա ուկրաինական եգիպտացորենով Պանամաքսի դասի առաջին նավն է, որը լքում է նավահանգիստը: Աջակցել ուկրաինական հացահատիկի արտահանմանը՝ նշանակում է կանխել համաշխարհային սովի վիթխարի ալիքը, որը հրահրվել է ուկրաինական նավահանգիստների շրջափակմամբ»,- ասել է Comvex-ի նախագահ Վիորել Պանայտը:

Նա նաև հայտարարել է, որ այս շաբաթվա սկզբին օպերատորն ավարտել է մոտ 35,000 տոննա ուկրաինական երկաթի հանքաքարի բեռնումը, իսկ երկրորդ նավը նախատեսվում է բեռնել մայիսի 15-ին:

«Համեմատած այն սկզբնական շրջանի հետ, երբ բոլորը այլընտրանքներ էին փնտրում, աստիճանաբար ձևավորվում են այդ արտահանումների տրանսպորտային միջանցքները»,- ասել է Պանայտը։

«Այս պահին Կոնստանցա է ուղարկվել մոտ 80 հազար տոննա ուկրաինական հացահատիկ, ևս 80 հազար տոննա հաստատվել է և ճանապարհին են գտնվում», ասել է Կոնստանցա նավահանգստի մենեջերը։

Նշվում է, որ ենթակառուցվածքները բարելավելու նպատակով Ռումինիայի իշխանությունները որոշել են վերականգնել նավահանգիստները Ուկրաինայի սահմանների հետ կապող մի քանի երկաթուղային գիծ։ Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ երկիրը պատերազմի ընթացքում ապրանքների արտահանման առնվազն երեք տարբերակ է գտել։ Հացահատիկի արտահանման նավահանգիստների փոխարեն սկսեցին օգտվել երկաթուղուց, սակայն առաքումների ծավալը մի քանի անգամ ցածր է։

Տաթև Ֆռանգյան