Ըստ Նուլանդի՝ Ուկրաինայի պատերազմը չի ավարտվի դիվանագիտական ճանապարհով

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Ուկրաինայի պատերազմը, հավանաբար, չի ավարտվի դիվանագիտական ճանապարհով, այլ կտևի մինչև լիակատար հաղթանակ։ Այս մասին «ՌԲԿ-Ուկրաինա»-ին ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը՝ պատասխանելով հարցին, թե որտեղ է որոշվելու պատերազմի ելքը՝ մարտի դաշտո՞ւմ, թե՞ բանակցությունների սեղանի շուրջ։

«Ակնհայտ է, որ եթե Պուտինն անկեղծորեն ցանկանար նստել բանակցությունների սեղանի շուրջ, ցանկացած պահի՝ նույնիսկ այս գիշեր, կարող էր զինադադար հայտարարել, իսկ մենք կարող էինք բանակցել։ Դա կլինի ճիշտ, արժանի և բարոյական քայլ: Այնպես որ՝ դա նրա ձեռքում է: Եվ մենք կցանկանայինք, որ այն ավարտվեր դիվանագիտորեն։ Բայց եթե Պուտինը չցանկանա անկեղծանալ, և եթե նա շարունակի նախկինի պես պնդել Ուկրաինայի կապիտուլյացիայի հարցում, ապա ուկրաինացիները կշարունակեն այս պայքարը, և մենք կշարունակենք օգնել ձեզ այնքան ժամանակ, քանի դեռ այս կռիվը չի ավարտվի հաղթանակով»,- ասել է նա։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Ուկրաինան աներևակայելի խիզախությամբ կռվել և կորուստներ կրել, բայց տեսնում ենք նաև ռուսական կողմի հսկայական կորուստները՝ սպանվածներ և վիրավորներ, տեսնում ենք նրանց ոչնչացված տեխնիկան։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք կորցնում հսկայական քանակությամբ տանկեր, ժամանակակից համակարգեր, ավիացիա, զենք»,- հավելել է ամերիկացի պաշտոնյան։

Տաթև ֆռանգյան