Ալիևը հայտնել է, որ մայիսին Բրյուսելում կարող է տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հերթական հանդիպումը

Լուրեր

15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել մայիսին Բրյուսելում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս․ զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը, գրում են տեղական լրատվամիջոցները։

Ալիևն ընդգծել է ԵՄ-ի, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ դերակատարումը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում՝ հիշեցնելով, որ ԵՄ նախաձեռնությամբ արդեն երկու հանդիպում է տեղի ունեցել։

«Մենք նաև հեռախոսային բանակցություններ ենք անցկացնում։ Կան ծրագրեր՝ կրկին Բրյուսելում մայիսի սկզբին անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը»,- ասել է Ալիևը՝ հավելելով․ «Մենք ԵՄ-ին համարում ենք ազնիվ միջնորդ և ողջունում ենք նրանց ջանքերը։ Եթե հիմա Մինսկի խումբը չի գործում, կարծում ենք, որ ԵՄ կարող է իր դերակատարումն ունենալ կարգավորման գործընթացում»։

Ադրբեջանի նախագահը կրկին խանդով է խոսել ԵՄ-ի կողմից Հայաստանին հատկացվելիք ֆինանսական օգնության մասին՝ հույս հայտնելով, որ Բաքուն ևս կստանա նույն ծավալով և նույն պայմաններին համապատասխան ֆինանսական օգնություն։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Բրյուսելում տեղի էր ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Ապրիլի 6-ին էլ Բրյուսելում անցկացվեց ՀՀ վարչապետի, ԵՄ Խորհրդի ղեկավարի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը։

Էմմա Չոբանյան