Էրդողանն իրավապաշտպան Քավալայի ցմահ ազատազրկումն օրինական է համարում

Լուրեր

16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նաև երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարն է, օրինական է համարել Գեզի այգու գործով ցմահ ազատազրկման դատապարտված իրավապաշտպան Օսման Քավալայի ցմահ ազատազրկումը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ երկուշաբթի դատարանը Քավալային ցմահ ազատազրկման դատապարտեց 2013 թվականին համազգային հակակառավարական ցույցերը «կազմակերպելու և ֆինանսավորելու» համար, ևս 18 տարվա ազատազրկման դատապարտվեցին յոթ այլ մեղադրյալների՝ նրան «օգնելու» համար։

«Ժողովրդավարության համար մեծ հաջողություն է, որ մեր անկախ և անաչառ դատարանները, որոնք որոշում են ազգի անունից, դատեցին պուտչիստներին և նրանց արժանացրին արժանի պատժի։ Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում, Աստված օրհնի նրանց»,- ասել է Էրդողանը։

Նա նաև նշել է, որ Թուրքիան օրենքի երկիր է, դատական համակարգ էլ որոշումներ է  կայացնում՝ համաձայն նրա, ինչին հավատում է, և գիտի՝ օրենքը գերակա է։

Էրդողանը հայտարարել է, թե թուրքական դատական իշխանությունն ապացուցել է իր անկախությունը՝ չտրվելով Թուրքիայից դուրս գտնվող խմբերի և նրանց խոսնակների «շանտաժին»:

Հավելենք, որ ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, ԵՄ-ն և մի շարք այլ երկրներ ու կառույցներ դատապարտել են թուրքական դատարանի այս որոշումն ու կոչ արել ազատ արձակել Օսման Քավալային։

«Որոշ խմբերի կեղտոտ լեզուն, որից սպառնալիքի հոտ է գալիս, չի կարող ստվերել այս պատմական որոշման կարևորությունը մեր երկրի և Թուրքիայի ապագայի համար»,- ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ 2019 թվականին ՄԻԵԴ-ը վճռել էր ազատ արձակել Քավալային՝ ապացույցների բացակայության պատճառով։

Էմմա Չոբանյան