ԱՀԿ-ն ու ՀՀ ԱՆ-ն երկամյա համաձայնագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս Հենրի Պ. Կլյուգեն ստորագրել են 2022-2023թթ․ Համագործակցության երկամյա համաձայնագիր (ՀԵՀ), որն ընդգրկում է առողջապահության ամենատարբեր ոլորտներ և ուղղություններ` ապահովելու բոլորին հասանելի, որակյալ առողջապահություն, առողջ համայնքների զարգացում, պատվաստումների և առողջ ապրելակերպի խթանում։ Այս մասին տեղեկանում ենք ԱՆ մամուլի ծառայությունից։

Համագործակցության նպատակը ՀՀ առողջապահության նախարարությանը առողջապահական ազգային նպատակներին հասնելու գործում աջակցելն է` սերտորեն համագործակցելով քաղաքացիական հասարակության, զարգացման գործընկերների և այլ հիմնական շահագրգիռ կողմերի հետ, որոնք կծառայեն Հայաստանի քաղաքացիների համար ավելի լավ կյանք և բարեկեցություն ապահովելու գործին:

Բացման խոսքով հանդես է եկել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը` անդրադառնալով գործընկերության ընթացքում արձանագրված ձեռքբերումներին և հանրային առողջապահության միջազգային ռազմավարական նպատակներին:

Առողջապահության նախարարը հատկանշել է, որ առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի միջև գործակցությունն առանցքային է ու նաև դրա շնորհիվ հնարավոր կլինի հասնել առողջապահական այն հիմնաքարային ցուցանիշներին, որոնց ձգտում է ՀՀ կառավարությունը: «Ուրախ եմ նշել, որ կառավարության 2021-2026 թվականների ռազմավարությունը ներառում է առողջապահական այնպիսի ցուցանիշներ, որոնք համահունչ են համաշխարհային օրակարգին։ Քանի որ COVID-19 համավարակի վերջին ալիքը աստիճանաբար նահանջում է, մենք, բարեբախտաբար, կարող ենք կրկին մեր ջանքերն ու ռեսուրսներն ուղղել գլոբալ առողջապահական սպառնալիքների դեմ, որոնք դեռևս առկա են: Համաձայնագրի շրջանակում առավել ուշադրություն կդարձնենք մեզ համար կարևորագույն այնպիսի ուղղությունների, ինչպիսիք են համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովումը, առողջապահական համակարգի հզորացումը, առողջապահական արտակարգ իրավիճակներից պաշտպանությունն ու բազմաթիվ այլ ոլորտներ», – նշել է Անահիտ Ավանեսյանը։

ՀԵՀ-ն հիմնված է ԱՀԿ-ի և ՀՀ կառավարության միջև երկարատև գործընկերության ընթացքում արձանագրված ձեռքբերումների վրա, որոնց թվում են նաև ծխախոտի դեմ պայքարը, արտակարգ իրավիճակներին արձագանքելու պատրաստվածությունը, արդյունավետ արձագանքը COVID-19 համավարակին, հոգեկան առողջությունը։ Այն համահունչ է հանրային առողջապահության միջազգային ռազմավարական այնպիսի նպատակներին, ինչպիսիք են ԱՀԿ Աշխատանքի եվրոպական ծրագիրը և առողջապահությանը վերաբերող կայուն զարգացման նպատակները:

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Կլյուգեն, մասնավորապես, ընդգծել է. «Այսօր ստորագրված համաձայնագրով Հայաստանի օրակարգում առավել առաջնային է դառնում առողջությունը և կարևորվում է դրա նշանակությունը` որպես մարդու հիմնարար իրավունք և զարգացման առանցքային առաջնահերթություն՝ ավելի լավ տնտեսության, խաղաղության և անվտանգության համար»:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է իմունիզացիան՝ որպես հանրային առողջապահության միջոց, արտակարգ իրավիճակներին արձագանքելու պատրաստվածությունը, արդյունավետ արձագանքը COVID-19 համավարակին, պատվաստանյութերի և պատվաստումների խթանումը, ծխախոտի դեմ պայքարը և հոգեկան առողջությունը: Այնուհետև Անահիտ Ավանեսյանն ու Հանս Կլյուգեն պատասխանել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: