Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների հաջորդ հանդիպման օրը հայտնի է
Քաղաքականություն
28.04.2022 | 19:25Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին Վիեննայում։ Այս մասին թվիթերյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Մայիսի 3-ին Վիեննայում տեղի կունենա Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցւչների հաջորդ հանդիպումը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում»,-գրել է Հունանյանը։
Հիշեցնենք, որ հատուկ բանագնացների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում, երկրորդ հանդիպումը` փետրվարի 24-ին Վիեննայում։
Էմմա Չոբանյան