Ուկրաինայում պատերազմի բեկումնային պահը կգա հաջորդ ամիս․ The Guardian

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

Ուկրաինայում պատերազմի բեկումնային պահը կգա հաջորդ ամիս, այն բանից հետո, երբ երկիր կհասնի արևմտյան սպառազինությունների վերջին ալիքը, ներառյալ՝ ամերիկյան հաուբիցները՝ զուգորդված գերմանական և բրիտանական ՀՕՊ-երով:

Այժմ Ուկրաինայի զինված ուժերը «համարյա ունակ չեն» հակահարձակումների և իրենց գրավյալ տարածքների վերադարձի։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Լրագրողները նշել են, որ Ուկրաինայում պատերազմը կանգ է առել։ Դոնբասում ռուսական հարձակումը լիովին հաջողված չէ և նոր է սկսում զարգանալ առանց որևէ լուրջ բեկման նշանների: Արևելքում ռուսական զորքերի ձախողումները լրագրողները պայմանավորում են տարածաշրջանում անբարենպաստ եղանակով, Ուկրաինայի զինված ուժերի ուժեղ դիմադրությամբ, ինչպես նաև՝ ռուսական հրամանատարության և վերահսկողության խնդիրներով։

Ընդ որում, ուկրաինական ուժերը դեռևս չեն կարողանում լայնածավալ հակահարձակում սկսել և սպասում են Արևմուտքից զենքին։ Միաժամանակ, եթե ռազմական օգնությունը բավարար չլինի ռազմական հավասարակշռությունը փոխելու համար, «հարց կառաջանա, թե այլ ինչ պարտավորություններ են պատրաստ ստանձնել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և ՆԱՏՕ-ի մյուս անդամները»։

Հրատարակությունում նաև կարծում են, որ Պուտինի միջուկային սպառնալիքները վախեցնելու նպատակ ունեն, սակայն մնում է անհաղթահարելի վտանգը, որ Ռուսաստանի նախագահը կգնա իրավիճակի էլ ավելի սրման, եթե վտանգ զգա։

Տաթև Ֆռանգյան