ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Լոնդոնի փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Քաղաքականություն
27.04.2022 | 22:11Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Չաթամ Հաուսում՝ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, հանդիպել է Լոնդոնի փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Անվտանգության խորհրդի գրասենյակը։
«Հանդիպման ընթացքում Ա.Գրիգորյանը փորձագիտական համայնքի ներկայացուցիչներին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և Հայաստանի անվտանգային առաջնայնությունների վերաբերյալ Երևանի մոտեցումները»,- ասվում է հաղորդագրության մեջ