«Ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը հիմնված է պատմական արձանագրումների վրա․ ԱՄՆ Պետքարտուղարություն

Լուրեր

27.03.2026 | 23:30
Պորտուգալիայում քահանաների կողմից սեռական բռնության զոհերին ավելի քան 1,6 միլիոն եվրո փոխհատուցում է հատկացվել
27.03.2026 | 23:30
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
27.03.2026 | 23:14
Իսպանիայում 25-ամյա աղջիկը էվթանազիայի է ենթարկվել. նա երկու տարի պայքարել է ընտանիքի դեմ՝ մահանալու իրավունքի համար
27.03.2026 | 23:11
Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել Բելառուսի հավաքականի դեմ հանդիպումը
27.03.2026 | 23:00
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց խմբի առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:52
Սողանք Կապան քաղաքում․ տուժածներ չկան
27.03.2026 | 22:50
TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:44
Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդի որդին ԱՄՆ Պետդեպում քննարկել է քաղբանտարկյալների հարցը 
27.03.2026 | 22:30
27 երկրից այցելուներ, հատուկ զեղչեր, բացառիկ գնիջեցումներ․TOON EXPO-ն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում
27.03.2026 | 22:26
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ
27.03.2026 | 22:12
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթ
27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
27.03.2026 | 21:37
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
27.03.2026 | 21:24
Մարտի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքական TRT Haber-ը հարցում է ուղարկել ԱՄՆ Պետքարտուղարություն՝ պարզաբանում խնդրելով, թե «ինչո՞ւ է նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ուղերձում 1915-ի իրադարձությունները Հայոց ցեղասպանություն անվանում»։

Որպես «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման հիմնավորում՝ նշվում է ԱՄՆ Պետքարտուղարության այն ժամանակվա աշխատակիցների զեկույցները։

«Նախագահ Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը հիմնված է պատմական արձանագրումների վրա, որոնք պատրաստվել են այն ժամանակ Օսմանյան կայսրությունում ծառայող ԱՄՆ Պետքարտուղարության անձնակազմի զեկույցների հիման վրա, և դրանք համապատասխանում են ժամանակակից հետազոտություններին»,- ասվում է Պետքարտուղարության պատասխանում։

Բացի այդ, դրանում նշվում է, որ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածը համապատասխանում է 1948-ին ընդունված Ցեղասպանության կոնվենցիայի սահմանմանը, սակայն 1951 թվականին ուժի մեջ մտած Ցեղասպանության մասին կոնվենցիայի պարտավորությունները չեն կարող հետադարձ կիրառվել, քանի որ իրադարձությունների կատարման ժամանակ ցեղասպանություն եզրույթը չի օգտագործվել։

Հավելենք, որ ապրիլի 24-ի իր ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին օգտագործել էր «Հայոց ցեղասպանություն» եզրույցը՝ հարուցելով Թուրքիայի իշխանությունների զայրույթը։

Էմմա Չոբանյան