ՌԱԿ-ն առաջարկում է մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանին ընտրել վարչապետ

Լուրեր

14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
Բոլորը

Ռամկավար Ազատական կուսակցութան հայտարարությունը

Ներքաղաքական  ճգնաժամի կարգավորման մասին

 

  • Հայրենական սահմանների հետագա անձեռնմխելիությունը երաշխավորված տեսնելու նախանձախնդրությամբ,
  • Երկրի տնտեսական կացության հետագա վատթարացումը կանխելու մտահոգությամբ,
  • Համայն հայությանը՝ Հայաստան, Արցախ և Սփյուռք, համախմբելու ձգտումով.

 

Ռամկավար Ազատական կուսակցութունը, իր հայաստանյան և սփյուռքյան կառույցների համախոհությամբ կոչ է անում՝

Առաջիկա մայիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում Նիկոլ Փաշինյանին ընտրել հանրապետության վարչապետի պաշտոնում և նրան պարտականություն տալ, Սահմանադրության համաձայն, ձեռնամուխ լինել ժամանակավոր նոր կառավարության կազմությանը՝ պետական կառույցների աշխատանքը անխափան շարունակելու առաջադրանքով։

Ռամկավար Ազատական կուսակցությունը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին՝

ա) Գործել միմիայն Սահմանադրության և օրեքնների շրջանակներում և վեր չդասվել օրենքից՝ ինչ էլ որ լինեն իրեն շրջապատող զանգվածների պահանջները,

բ) Սահմանադրությամբ նախատեսվող բոլոր պարագաներում սերտորեն համագործակցել Հայաստանի Հանրապետության նախագահի, Արցախի Հանրապետության նախագահի, իսկ ազգային-համահայկական կարևորագույն հարցերում՝ նաև Ամենայն հայոց հայրապետի հետ։

գ) Օրենսդրական համապատասխան գործիքների կիրառմամբ ձեռնարկել Ազգային ժողովի ցրման գործընթաց և Հանրապետության նախագահին առաջարկել նշանակել արտահերթ ընտրություններ։

դ) Մինչ այդ ԱԺ նախագահությանը առաջարկել ձեռնարկել ընտրությունների մասին ՀՀ օրենքի բարեփոխման գործընթաց՝ այն համապատասխանեցնելով իսկական ժողովրդավարական չափանիշներին՝ բացառապես համամասնական կարգով ընտրելիություն, ելակետային հավասար պայմաններ բոլոր կուսակցությունների համար, Կենտրոնական ընտրական նոր հանձնաժողովի ստեղծում՝ ապակուսակցական սկզբունքով, ամենախիստ վերահսկողություն սահմանել ընտրություններում ծախսվող գումարների վրա։

ե) Օրենզդրորեն ապահովել Հանրապետության նախագահի  իրավասությունների ընդլայնումը՝ երկրի ղեկավարման հիմքում դնելով իշխանության տարբեր թևերի միջև հակակշռման սկզբունքը, նվազեցնելով վարչապետի գերհզոր լիազորությունները։

ՌԱԿ-ը համոզված է, որ այս և հետագա օրինական քայլերի կիրառմամբ միայն հնարավոր կլինի ժողովրդի իշխանությունը տարածել մեր ողջ երկրի վրա, ապահովել պետության կայուն և ապահով զարգացումը բոլոր բնագավառներում։

 

ՌԱՄԿԱՎԱՐ  ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

 

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ  ՎԱՐՉՈՒԹԻՒՆ                      ԳԵՐԱԳՈՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Յակոբ Ավետիքեան                                                Վարդան Նազիրեան

Ատենապ                                                                   Ատենապ