Ուկրաինայում պատերազմը 217 երեխայի կյանք է խլել
Քաղաքականություն
26.04.2022 | 23:10Ռուսաստանի հրահրած պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայում զոհվել է 217 երեխա։ BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վիրավորվել է 391 երեխա։ Երեխաների մեծ մասը վիրավորվել է Դոնեցկի, Կիևի և Խարկովի մարզերում։
Երկուշաբթի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հրապարակել էր Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի գնահատականը: Համաձայն այդ հաշվարկի՝ զոհվել է 2․665 խաղաղ բնակիչ, որից 195-ը՝ երեխաներ։
Տաթև Ֆռանգյան