Կմիանա՞ն արդյոք Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին․ VOA-ի անդրադարձը

Լուրեր

16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆինլանդիայի խորհրդարանն անցյալ շաբաթ քվեարկեց ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին: Շվեդիայի խորհրդարանականներն այս մասին որոշում պետք է կայացնեն մինչև մայիսի կեսերը։ Կանադան հայտարարել է, որ աջակցելու է այս երկրների մուտքը ՆԱՏՕ, ԱՄՆ-ն` եւս մեկ անգամ ընդգծել, որ հավատարիմ է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությանը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Իսկ Մոսկվան սպառնում է ուժեղացնել իր զորքերի կուտակումները բալթյան տարածաշրջանում։ Բայց արդյո՞ք դա կկանգնեցնի Շվեդիային և Ֆինլանդիային:

Չեզոքության քաղաքականությունը Շվեդիան հռչակել է դեռեւս 1834 թվականին՝ որոշելով միջազգային ասպարեզում հնչեղ հաղթանակների փոխարեն կենտրոնանալ իր ներքին գործերի վրա։ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ժամանակ այս երկիրը ֆորմալ առումով որևէ կողմ չընդունեց, իսկ 1949 թվականին ՆԱՏՕ-ի կազմավորումից հետո փորձեց հեռու մնալ դաշինքից, թեև շարունակեց մնալ որպես գործընկեր։ Շվեդիայում հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ բնակչության կեսից ավելին չի պաշտպանում ռազմական դաշինքներին միանալու գաղափարը։ Ամեն ինչ փոխվեց փետրվարի 24-ին:

Ըստ Demoskop-ի հարցումների՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ՆԱՏՕ-ին անդամակցելու կողմնակիցների թիվն օրեցօր աճում է. ապրիլին շվեդների 57%-ը կողմ է արտահայտվել դաշինքին միանալուն, ինչը 6%-ով ավելի է, քան մարտ ամսին և գրեթե 20%-ով ավելի, քան մինչեւ պատերազմը:

Շվեդիայի պաշտպանական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Ռոբերտ Դալշոյի կարծիքով՝ Ուկրաինայի օրինակը շատերի համար ցուցիչ է դարձել։

«Ուկրաինական նախադեպը ցույց տվեց, թե ինչ կարող է պատահել Շվեդիային, եթե Ռուսաստանը հարձակվի մեզ վրա։ Աջակցության մասին հայտարարություններ կհնչեն, միգուցե զինամթերք ուղարկեն: Սակայն ռազմական պաշտպանություն չենք ստանա»,- ասել է վերլուծաբանը:

Ֆինլանդիան, որը եվրոպական բոլոր պետությունների շարքում ամենաերկար ցամաքային սահմանն ունի Ռուսաստանի հետ, մինչ ուկրաինական պատերազմի սկիզբը, նույնիսկ ավելի քիչ էր հակված դաշինքին միանալու, քան Շվեդիան։ ՆԱՏՕ-ին անդամակցելուն աջակցել է ֆինների 20-30%-ը: Ռուսական ներխուժումից հետո այդ ցուցանիշը հասել է 70%-ի։

Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն արդեն ասել է, որ եթե Շվեդիան և Ֆինլանդիան դիմեն, ապա նրանք կարող են ընդունվել արագացված ընթացակարգով: Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն էլ անցյալ շաբաթ խոստացավ ավելացնել ռուսական ուժերը բալթյան տարածաշրջանում, ինչպես նաև միջուկային զենք տեղակայել Կալինինգրադի մարզում, եթե Ֆինլանդիան և Շվեդիան միանան ՆԱՏՕ-ին։ Այնուամենայնիվ, դա դժվար թե ինչ-որ բան փոխի, ասում է Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի փորձագետ Զաք Փայքինը:

«Եթե Ֆինլանդիան և Շվեդիան հայտ ներկայացնեն ՆԱՏՕ-ին, կարծում եմ, որ Ռուսաստանը քիչ բան կարող է անել նրանց կանգնեցնելու համար: Ես հավատում եմ, որ, ամենայն հավանականությամբ, կընդունվեն։ Ֆինլանդիան և Շվեդիան արժեքավոր ձեռքբերում են դաշինքի համար, Ուկրաինայի հետ կապված իրավիճակը այս առումով շատ ավելի բարդ է մի շարք պատճառներով’’։

Սպասվում է, որ Ֆինլանդիան և Շվեդիան դաշինքին միանալու հայտ կներկայացնեն հունիսի 23-24-ը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ։