Կեսգիշերին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, քննարկել են ներքաղաքական իրավիճակի լուծման հնարավոր ուղիները
Քաղաքականություն
29.04.2018 | 10:08Ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ կեսգիշերին հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
«Քիչ առաջ հանդիպում ունեցա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Քննարկեցինք ներքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները և լուծման հնարավոր ուղիները»,- գրել է նա: