Ազգային ժողովի իրավունքի ուժով հնարավոր արձակումը էլ ավելի կխորացնի քաղաքական ճգնաժամը. Արթուր Սաքունց

Լուրեր

12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

 

 Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով վերջին ներքաղաքական զարգացումներին եւ դրանց հանգուցալուծման՝ Հանրապետական կուսակցության առաջարկած սցենարին,  հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Պետության հետագա կայունության համար առաջնային նշանակություն ունի դե յուրե իշխանության անցնցում հանձնումը դե ֆակտո իշխանությանը: Այս հարցում այլևս հստակեցված են Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների՝ «Գագիկ Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի, ՀՅԴ-ի, «Ելք» դաշինքի  դիրքորոշումները, որոնք հայտարարել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին:
Ի տարբերություն թվարկած խմբակցությունների, ՀՀԿ խմբակցությունը  չի առաջադրի իր թեկնածուին, սակայն միաժամանակ՝ ՀՀԿ խմբակցության անդամները  չեն հայտարարել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին:
Ստեղծված իրավիճակում անչափ կարևոր է, որ իրապես զուտ ներհայաստանյան քաղաքական խնդիրների լուծման ՝ առաջացած քաղաքական ճգնաժամի հաղթահարման գործընթացում հնարավոր արտաքին միջամտությունը նույնպես բացառվում է:
Սակայն արդյոք կարող ենք վստահաբար պնդել, որ պետության կայուն, բնականոն, ժողովրդավարական զարգացման տեսակետից այլևս առկա են բոլոր երաշխիքները:
Իմ համոզմամբ՝ ոչ: Ինչու՞:
Հղում կկատարեմ երեկ՝ 2018թ. ապրիլի 27-ին մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից տարածված հայտարարությանը / http://hcav.am/events/27-04-2018-01/ /, որում ներկայացված են պետության կայուն, ժողովրդավարական զարգացման համար անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունները՝ ազատ և արդար ընտրությունների անցկացման համար:
Առանց այդ փոփոխությունները կատարելու՝ ընտրությունների կազմակերպումը վերստին կվտանգի ազատ և արդար ընտրությունների անցկացումը և լեգիտիմ, օրինական իշխանության ձևավորումը:
Այսինքն, քիչ է անցումային կառավարության ձևավորումը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, անցումային փուլում ԱԺ-ն պետք է իրականացնի նաև անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունները: Մասնավորապես՝
• Ընտրական օրենսգրքի ամբողջական համապատասխանեցում Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին, և հատկապես տարածքային ռեյտինգային ցուցակներով ընտրական մեխանիզմի վերացում,
• ԿԸՀ-ի, ՀՌԱՀ-ի հանրության կողմից վստահություն ունեցող նոր կազմի ձևավորում,
• Կառավարության կազմում որպես նախարարություններ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության իրավական կարգավիճակի հաստատում, ՀՔԾ և ՔԿ պետերի փոփոխություն
• Վարչական ռեսուրսների չարաշահման բացառման օրենսդրական հստակ մեխանիզմների ամրագրում քրեական և այլ օրենսգրքերում,
• ԱԺ պատգամավորության  և գործարարությամբ զբաղվելու համատեղության անհնարինության   իրավական հստակ մեխանիզմների ամրագրում՝ բացառելու համար խոշոր գործարարների կողմից Ազգային Ժողով ներթափանցումը և այլն:

Նշված փոփոխությունների կատարման անմիջական պատասխանատվությունը կրում է առավել շատ մանդատ ունեցող Հայաստանի Հանրապետական  կուսակցությունը: Հասկանալի է, որ միայն վարչապետի թեկնածուի առաջադրումից հրաժարվելն ինքնին չի հանդիսանում պետության անվտանգության և կայունության ապահովման երաշխիք, որի մասին պնդում են ՀՀԿ ներկայացուցիչները:
Ավելին, այս ժամանակահատվածում, երբ զանգվածային բնույթ ունեն քաղաքացիական անհնազանդության և բողոքի ցույցերը  հանրապետության ողջ տարածքով մեկ, վարչապետի թեկնածուի առաջադրումից հրաժարվելն ունի միմիայն այս ժամանակահատվածում քաղաքացիական դժգոհության և բողոքից խուսափելու նպատակ:
Իրականում առանց թվարկված փոփոխությունների կատարման, ինչը պետք է իրականացնի ներկայիս  Ազգային Ժողովը, վտանգված կլինեն Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների ազատ և արդար կազմակերպումը, լեգիտիմ օրենսդիր մարմնի ձևավորումը:
ՀՀԿ-ն պետք է իրապես գիտակցի, որ առանց թվարկված փոփոխությունների իրականացման, ներկայիս Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը չի կարող հանդիսանալ ներկա քաղաքական ճգնաժամի բովանդակային լուծում:
Ավելին, առանց թվարկված փոփոխությունների կատարման՝ ներկա քաղաքական ճգնաժամը կհետաձգվի Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակահատված, երբ արդեն նախընտրական ժամակաշրջանն ու քվեարկության օրը, հետընտրական ժամանակահատվածը կուղեկցվեն անպատկերացնելի բախումներով և անասելի բարձր լարվածությամբ, գուցե և մարդկային կորուստներով:
Չգիտակցել այս ամենը, նշանակում է՝ ՀՀԿ-ի կողմից դեռեւս ամբողջությամբ չի ընկալվել  ներկա քաղաքական ճգնաժամի ողջ էությունը, իսկ եթե գիտակցվում է, ապա հրապարակավ հանդես գալով որպես պետության անվտանգությամբ և կայունությամբ մտահոգված կուսակցություն, բայց իրականում էլ ավելի անկայուն և վտանգավոր վիճակի  հասցնել պետությունը, այլ կերպ քան ՀՀ քաղաքացիներից  քաղաքական վրեժխնդրություն անվանել չի կարելի:
ՀՀԿ-ն չպետք է գնա Ազգային ժողովի իրավունքի ուժով արձակման մեխանիզմի իրականացմանը, այլ պետք է իր վերջին պատասխանատվությունը կրի Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների նկատմամբ:
ՀՀԿ-ն է այս վիճակի, քաղաքական ճգնաժամի ստեղծման միակ պատասխանատուն, ինքն էլ պետք է իրական, ոչ ձևական քայլեր կատարի այս ճգնաժամի հաղթահարման համար»:

Արթուր Սաքունց,
28 ապրիլի 2018թ.