Առողջապահական ծառայությունների որակը կբարելավվի․ ԱՆ ներկայացուցիչ

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարությունը բարելավում է առողջապահական ծառայությունների որակը: Գերատեսչությունը մշակել է ռազմավարություն, որը բարեփոխումներ է նախատեսում տարբեր ուղղություններով: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Կարինե Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ ըստ ուսումնասիրությունների, անորակ բժշկական ծառայությունները բերում են անհարկի ծախսերի: ԵՄ-ի տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր 10 հիվանդից մեկի մոտ բուժման ընթացքում գրանցվում է վնասում: Մեկ այլ ուսումնասիրության համաձայն էլ՝ այդ վնաս հասցված դեպքերի զգալի հատվածը հնարավոր է կանխարգելել: Հետևաբար` խիստ կարևոր է բժշկական ծառայությունների որակի բարձրացումը:

«Օրինակ, մարդը բուժհաստատությունում բուժվում է մեկ հիվանդության գծով, սակայն ներհիվանդանոցային մեկ այլ վարակ է գումարվում: Մյուս օրինակը, ուշացած, սխալ ախտորոշումն է: Այս և այլ երևույթները պահանջում են ֆինանսական ռեսուրսներ հետևանքները շտկելու համար: Դրանք կանխելու համար լայնածավալ բարեփոխումներ են նախատեսված մի շարք օղակներում»,-ասաց Կարինե Գաբրիելյանը:

Ռազմավարությունը մշակված է մի քանի ուղղություններով՝ բժշկական հաստատությունների կարողությունների հզորացում, կադրերի վերապատրաստում, պատշաճ ենթակառուցվածքներ, նորագույն սարքավորումներ, չափորոշիչների, լիցենզավորման, վերահսկողության գործընթացի բարելավում, բժշկական ծառայությունների մոդելի ընտրություն և այլն: Նախատեսվում է բարեփոխումների աշխատանքում ներգրավել բուժառուներին՝ հաշվի առնելով նրանց կարծիքը, արձագանքը:

«Խնդիր է դրված, որ որակյալ ծառայությունը լինի բժշկության բոլոր օղակներում ու այն ինչ-որ մի փուլից չընդհատվի»,- նշեց Գաբրիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: