Ցեղասպանությունը հայ ազգի բնաջնջման կանխամտածված ծրագրի մի մաս էր․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ

Լուրեր

16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
Բոլորը

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի ուղերձը՝ Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ, տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից։

«Ապրիլի 24-ն ամբողջ աշխարհում սահմանվել է որպես երիտթուրքերի կողմից իրականացված հայերի դեմ Հայոց Ցեղասպանության հիշատակի օր: Հայերի Ցեղասպանությունը մարդկության նորագույն պատմության ամենամեծ հանցագործություններից մեկն է, որը սկիզբ է առել 1915 թվականին: Մեկուկես միլիոն անմեղ մարդիկ սպանդի ենթարկվեցին, հարյուր հազարներով դաժանորեն բռնության ենթարկվեցին, բռնի տեղահանվեցին կամ ստրկացվեցին: Ցեղասպանությունը հայ ազգի բնաջնջման կազմակերպված և կանխամտածված ծրագրի մի մաս էր կազմում:

Հայերի Ցեղասպանությունը համաշխարհային պատմության ամենամութ էջերից մեկն է, որը ցավալի հետք է թողել հայ ժողովրդի հավաքական հիշողության վրա, ինչպես նաև բոլոր այն ժողովուրդների, ովքեր բախվել են Թուրքիայի վայրագություններին: Թուրքիայի, որը միջազգային հանրության հանդուրժողականության շնորհիվ ցեղասպանություններ է իրականացրել նաև այլ ժողովուրդների նկատմամբ՝ չճանաչելով մինչ օրս Հայերի Ցեղասպանությունը կամ ներողություն չհայցել էթնիկ զտումների և նվաճողական քաղաքականության համար՝ շարունակելով այն ամենը անզղջորեն:

Կիպրոսը Եվրոպայի առաջին երկիրն է, որը ճանաչեց Ցեղասպանությունը՝ 1990 թվականին Ներկայացուցիչների պալատի կողմից միաձայն ընդունված բանաձևով՝ ապրիլի 24-ը սահմանելով Հայոց Ցեղասպանության հիշատակման ազգային օր։

Այսօր, որպես Ներկայացուցիչների պալատ, մենք արդեն որերորդ անգամ դատապարտում ենք այդ զարհրուրելի փաստը և միևնույն ժամանակ մեր զորակցությունն ենք հայտնում բարեկամ հայ ժողովրդին՝ դիմելով միջազգային հանրությանը Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման համար։ Կոչ եմ անում մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Նրանց հիշատակը հավերժ է»,- ասված է հաղորդագրության մեջ։