Ուկրանիայում պատերազմի մեկնարկից հետո թուրքական ընկերությունը Զելենսկիին և նրա թիմին բալիստիկ սաղավարտներ և բաճկոններ է ուղարկել

Լուրեր

18.11.2026 | 11:22
ՀՀ ՔԿ նախագահն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է քրեական գործերով իրավական օգնության արդյունավետության բարձրացումը
18.11.2026 | 11:12
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն առաջին օրը հաղթել է Ռիխարդ Ռապորտին
18.11.2026 | 11:04
Պուտինը հանդիպել է Սի Ցզինպինի հետ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովից առաջ
18.11.2026 | 10:56
Ազգերի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
18.11.2026 | 10:47
Ուսուցիչների համար գործարկվել է արհեստական բանականության 65 գործիք ներկայացնող հայալեզու պորտալ
18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
18.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
Բոլորը

Թուրքական ընկերությունը բալիստիկ պաշտպանիչ սարքավորումներ է արտադրում, որոնք օգտագործվում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և նրա թիմի կողմից Ուկրաինա ռուսական ներխուժումից ի վեր, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող գործարան այցի ժամանակ երկրի տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մուսթաֆա Վարանքին հայտնել են, որ Garanti Kompozit ընկերությունը պատրաստել և Զելենսկիի ու նրա թիմի համար ուղարկել է սաղավարտներ և բաճկոններ՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական արշավի առաջին օրերին հատուկ դիմում ստանալուց հետո:

Garanti Kompozit գործարանը գտնվում է Յոզղաթի արդյունաբերական գոտում։

«Նրանք խնդրել են 20 սաղավարտ և բաճկոն պարոն Զելենսկիի ու նրա թիմի համար, ուստի մենք ուղարկել ենք նրանց։ Մենք ուրախ էինք դրանք հեռուստացույցով տեսնելով»,- նախարարին ասել է գործարանի մենեջեր Վեդաթ Թյուզերը։

Ընկերությունն օգտագործում է բարձր տեխնոլոգիական նյութեր՝ արտադրելու տարբեր պաշտպանիչ բալիստիկ կոմպոզիտային արտադրանք, հագուստ և կատարողականությունը բարձրացնող սարքավորումներ ռազմական, մասնագիտական և քաղաքացիական նշանակության համար։

Գործարանի մենեջերը նաև ասել է, որ ընկերությունը 2013 թվականից սկսած մատակարարում է Թուրքիայի սաղավարտների մոտ 80 տոկոսը, բացի այդ՝ արտադրանքը նաև ակտիվորեն արտահանվում է։

Էմմա Չոբանյան