ԱՄՆ-ի Կոնգրեսի լսումները հայաստանյան վերջին զարգացումների մասին. VOA

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կայացել են լսումներ Հայաստանում ընթացող վերջին զարգացումների վերաբերյալ: Հրավիրված բանախոսներն էին վերլուծաբաններ Սթեֆան Նիքսն ու Էլեն Աղեքյանը. տեղեկացնում է amerikayidzayn.com-ը:

«Անկախ նրանից, թե մենք այս շարժումը կոչենք գունավոր հեղափոխություն կամ ուղակի հեղափոխություն, այն միանշանակ ազատության, ընտրություն ունենալու իրավունքի ու ազատ կամքի արտահայտման վառ դռսևորում է: Հենց սա է ժողովրդավարության բնույթը»,- հայտարարել է International Republican Institute կազմակերպության Եվրասիայի տարածաշրջանի տնօրեն Սթեֆան Նիքսը, ով բանախոսներից մեկն էր հայաստանյան վերջին զարգացումներին նվիրված ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումներում:

Հիշեցնենք, որ նախկինում ևս 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո նույն հանձնաժողովը հրավիրել էր լսումներ Հայաստանում ընթացող գործընթացների մասին:

Լսումների մյուս բանախոս՝ անկախ վերլուծաբան Էլեն Աղեքյանն, իր հերթին, գտնում է, որ Սերժ Սարգսյանի անձի հեռացումից հետո, շարժումն առերեսվում է ավելի դժվարին խնդրի հետ, մասնավորապես գործող համակարգի դեմ պայքարը:

«Բողոքի շարժումն անսպասելիորեն հաջողություններ գրանցելուց հետո այժմ առերեսվում է Հայաստանում ժողովրդավարության զարգացման հիմնական խոչընդոտների հետ, որոնցից է ոչ թե մեկ անձի իշխանությունը, այլ համակարգը, որը չափազանց կոռումպացված է, հագեցած ազդեցիկ օլիգարխներով և փորձում է պահպանել իշխանությունը»,- նշում է Աղեքյանը:

Չնայած այն հանգամանքին, որ գործող համակարգի վերջնական հեռացումը, ըստ Աղեքյանի, երկարատև ու դժվարին գործընթաց է, քանի որ պահանջում է մի շարք այլ կարևոր գործոններ, ներառյալ անկախ ընտրական և դատական համակարգի ձևավորումը, ավելի ազատ մամուլը և պատասխանատու իշխանությունը, վերլուծաբանն ընդգծում է այս շարժման աննախադեպ բնույթը ողջ եվրասիական տարածաշրջանի համար:

Աղեքյանն առանձնացնում է Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման մակարդակը, որն, ըստ փորձագետի, ավելի հզոր է, քան պատկերացնում էին շատերը: Նա կարևորում է այս օրերին անկախ համացանցային լրատվամիջոցների, սոցցանցերի և երիտասարդության անգնահատելի դերն այս շարժման ծավալման հարցում:

«Այս շարժման առանձնահատկությունն է երիտասարդության ակտիվ մասնակցությունը, որը կապված է մի քանի գործոնների հետ: Առաջինն անխոս շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի անձն է և առաջնորդի հատկությունները, իսկ երկրորդը «Ելք» դաշինքի բնույթը, որը բաղկացած է երիտասարդ լրագրողներից ու իրավապաշտպան ակտիվիստներից»,- ընդգծում է Աղեքյանը:

Միացյալ Նահանգների ներգրավվածության մասին խոսելիս Սթեֆան Նիքսը, իր հերթին, ընդգծում է Հայաստանին համապատասխան աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը ԱՄՆ-ի կողմից և գոհունակություն հայտնում այս օրերին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի կատարած աշխատանքի վերաբերյալ:

«Գովելի է, որ ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսն անմիջապես արձագանքեց իրավիճակին, հանդիպեց իշխանության ու ընդդիմադիր կողմերի հետ և կոչ արեց պահպանել խաղաղությունն ու փոխադարձ հարգանքը, ինչպես նաև բողոքի խաղաղ արտահայտման ձևը»,- նշում է Սթեֆան Նիքսը:

Ներկայացնելով զարգացումների հավանական երեք սցենարները, Նիքսը կարծում է, որ չնայած Հանրապետական կուսակցությունն ունի մեծամասնություն Ազգային ժողովում, սակայն միակողմանի նշանակումն ու ծրագրի ընդունումն ավելի կխորացնի ճգնաժամը: Ընդգծելով բողոքի ցույցերի չափազանց կազմակերպված բնույթը՝ նա համուզված է, որ այս զարգացումները մեծ ազդեցություն են թողել մարդկանց մտածելակերպի վրա:

«Սա իրենից ներկայացնում էր չափազանց լավ կազմակերպված բողոքի ցույցերի շարք: Ցուցարարները հստակ գիտեն, թե ուր են գնում և որ ուղղությամբ: Որևէ ամբոխային մտածելակերպ չկար»,- ընդգծում է Նիքսը:

Երկու վերլուծաբաններ էլ համակարծիք են, որ նոր իշխանության առաջնահերթությունն է ընտրական համակարգի արմատական բարեփոխումը: