Թուրք զինվորականները զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանի «Կոմանդոս» ստորաբաժանումների համար
Քաղաքականություն
21.04.2022 | 18:03Ադրբեջանում գործող Թուրքիայի զինված ուժերի զորախմբի հրամանատարությունը զորավարժություններ է անցկացրել ադրբեջանական բանակի ցամաքային զորքերի համար։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ «Կոմանդոսի հիմնական դասընթացների» շրջանակներում ադրբեջանական հինգ բրիգադներում անցկացվել է ցատկերթ մեծ հեռավորությունների վրա։
Զորավարժությունների հիմանական նպատակն է Ադրբեջանի բանակի օպերատիվ ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացումը։
Հիշեցնենք, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Բաքուն ադրբեջանական բանակը փորձում է կառուցել թուրքական մոդելով։
Էմմա Չոբանյան