Չավուշօղլուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ ցանկանում են՝ Ուկրաինայում պատերազմը շարունակվի

Լուրեր

24.09.2026 | 09:43
«Արմենիկում»-ի նախկին տնօրենը մեղադրվում է պետությունից շուրջ 1.5 մլրդ դրամ հափշտակելու փորձի մեջ
24.09.2026 | 09:39
Փաշինյանն ու Ստուբը քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա տնտեսական համագործակցության ընդլայնումը
23.09.2026 | 23:23
Վթարվել է Արզական-Քանաքեռ-Զովունի ջրատարը
23.09.2026 | 23:13
Միրզոյանն ու Սիրիայի ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը
23.09.2026 | 22:58
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում 
23.09.2026 | 22:45
Հայտնի է՝ վաղը որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
23.09.2026 | 22:43
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը
23.09.2026 | 22:33
Ավելի քան 60 հազար քաղաքացի մասնակցել է Անկախության 35-ամյակին նվիրված Երևանի միջոցառմանը․ ԿԳՄՍՆ
23.09.2026 | 22:15
Թուրքիայում տղամարդու են ձերբակալել՝ Էրդողանի հետ ԱԲ-ով ստեղծած լուսանկարներ տարածելու համար
23.09.2026 | 22:04
Փաշինյանը հանդիպել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանին
23.09.2026 | 21:52
2027-ից առանց լիցենզիայի չի թույլատրվի «խաղատուն», «բուքմեյքեր» և նման անվանումների օգտագործումը․ ՊԵԿ
23.09.2026 | 21:38
Քասախի նախկին համայնքապետ Արա Մկրտչյանի գործը՝ 28 հողամասերի օտարման վերաբերյալ, ուղարկվել է դատախազին
23.09.2026 | 21:26
Պուտինն ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերում հերթերը կապել է պատերազմին «աջակցության» հետ
23.09.2026 | 21:16
Նյու Յորքում մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
23.09.2026 | 21:12
Մհեր Գրիգորյանն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

ՆԱՏՕ-ի կազմում կան երկրներ, որոնք կցանկանային Ուկրաինայում պատերազմի շարունակություն։ Այս մասին հայտարարել է Թուրքիային ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն CNN Türk-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ դաշինքի մի շարք երկրներ ցանկանում են թուլացնել Ռուսաստանին։

Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններից հետո Անկարան կարծում էր, թե ռազմական գործողությունները չեն ձգձգվի, սակայն ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների նիստից հետո պարզ դարձավ՝ ինչո՞ւ է պատերազմը շարունակվում։

«Այդպիսի տպավորություն է ստեղծվել ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո, քանի որ կան երկրներ, որոնք ցանկանում են, որ այդ պատերազմը շարունակվի։ Նրանք ցանկանում են, որ Ռուսաստանը շարունակի պատերազմն ու թուլանա»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Թուրքական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Ուկրաինան չպետք է դիտարկել որպես «մրցակցության հարթակ»։

Նա ևս մեկ անգամ նշել է, որ Թուրքիան պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ։ Չավուշօղլուն ընդգծել է նաև, որ պարտադիր որոշումները ՄԱԿ-ի կողմից ընդունվածներն են, և Թուրքիան դրանք միշտ կատարում է։ Ըստ նրա՝ Արևմուտքում հասկանում են՝ ինչու իրենք չեն միանում պատժամիջոցներին։

«Կարևոր է, որ մենք շարունակենք մեր դիվանագիտական շփումները երկու կողմերի հետ։ Այստեղ Թուրքիան պետք է։ Մենք մի երկրում ենք, որին երկու կողմն էլ վստահում է»,- ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ Հունաստանն ու Կիպրոսը ԵՄ-ի վրա ճնշում են պատժամիջոցների որոշում ընդունելու հարցում, սական արևմտյան երկրները հասկանում են Անկարայի դիրքորոշումը։

Անդրադառնալով Ստամբուլում ՌԴ-ի և Ուկրաինայի նախագահների հնարավոր հանդիպմանը՝ Չավուշօղլուն ասել է, որ այդ հարցն օրակարգում կա և բանակցությունները կարող են տեղի ունենալ, «եթե դրա համար պայմաններ լինեն»։

 

Էմմա Չոբանյան