Գնաճի սահուն վայէջք իրականացնելն աշխարհում շատ է դժվարացել

Լուրեր

16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
Բոլորը

Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը և Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցները խաթարեցին համաշխարհային առևտուրը, բարձրացրեցին նավթի գները, սպառնացին սննդի մատակարարմանը և մեծացրին անորոշությունը, երբ աշխարհը դեռեւս պայքարում է համավարակից հետո վերականգնվելու համար:

«Ամերիկայի ձայն»-ը գրում է, որ ԱՄՀ-ի գլխավոր տնտեսագետ Պիեռ-Օլիվյե Գուրինչասի խոսքերով. «Նույնիսկ պատերազմից առաջ գնաճը շատ երկրներում աճում էր մատակարարումների եւ պահանջարկի միջեւ անհավասարկշռության եւ համավարակի ընթացքում տնտեսությանն աջակցելու քաղաքականության պատճառով, ինչը ստիպեց իրականացնել դրամավարկային քաղաքականության խստացումներ»:

ԱՄՀ-ն կրճատել է համաշխարհային աճի կանխատեսումը 4,4-ից մինչև 3,6 տոկոս; Համաշխարհային բանկը՝ 4,1 -ից մինչև 3,2 տոկոս։

Էներգիայի և ապրանքների գների բարձրացումը հանգեցրել է արտադրանքի նվազման և ավելի մեծ գնաճի: Սպիտակ տունն այս ամենի մեջ մեղադրում է Մոսկվային:

Ինչպես Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին է նշում, «Մենք դեռ վաղուց ենք ասել, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա շարունակական ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա՝ լինի նավթի շուկաների, թե այլ ոլորտներում»:

Դրան ավելացնենք, որ չինական տնտեսության դանդաղումը պայմանավորված է կորոնավիրուսի օմիկրոն ենթատեսակի պատճառով ուժի մեջ մտած արգելափակումներով:

Դիանա Ֆուրխտգոթը, որը Ռոթ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի տնտեսագիտության դոկտոր է, Skype-ի միջոցով ասել է.

«Նախ, Չինաստանը մեկշաբաթյա կարանտին է սահմանել այն ապրանքների համար, որոնք Չինաստան են մուտք գործում այլ երկրներից, ինչը նշանակում է, որ արտադրողները, որոնք օգտագործում են չիպեր այլ վայրերից, ինչպիսիք են Հարավային Կորեան, չեն ստանում անհրաժեշտ միջոցներ Չինաստանում ապրանքներ պատրաստելու համար: Երկրորդ, նավահանգիստներում, ինչպես օրինակ Հոնկոնգում եւ Շանհայում խցանումներ կան արգելափակման պատճառով»:

Վաշինգտոնում ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումներին ներկա բանկիրների հիմնական նպատակը գնաճը զսպելն է՝ առանց աշխարհը տնտեսական հապաղման մեջ գցելու, այլ տոկոսադրույքները համակարգված եղանակով աստիճանաբար բարձրացնելով:

Ինչպես «Սկայպ»-ի միջոցով Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող և ԱՄՀ-ի քաղաքականության մշակման և վերանայման բաժնի նախկին փոխտնօրեն Դեզմոնդ Լախմանն է ասում. «Դա կկանխի մի տեղից մյուսը գնաճի տեղափոխումը: Բայց դա նուրբ խնդիր է, քանի որ ունենք բաժնետոմսերի շատ աշխույժ շուկաներ, ունենք բնակարանային աշխույժ շուկաներ,: Այնպես որ, դյուրին չի լինելու տոկոսադրույքները բարձրացնելն այնպես, որ նվազի գնաճն առանց տնտեսական հապաղում առաջ բերելու»: