Freedom House-ը չի բացառում, որ ագրեսիայի միջոցով Ալիևի իշխանության ամրապնդումը նպաստել է Ուկրաինայում պատերազմ սկսելու Պուտինի որոշմանը

Լուրեր

08.02.2026 | 00:58
Զանգվածային բախում՝ «Նոա» – «Աստանա» խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.02.2026 | 00:44
Իսպանիան՝ ֆուտզալի Եվրոպայի չեմպիոն
07.02.2026 | 22:24
Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետին ներկայացվել են Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները
07.02.2026 | 21:00
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
07.02.2026 | 20:53
Ի՞նչ վառելիքով է աշխատում. Փաշինյանը` հետաքրքրվում է իրեն ցուցադրվող ուղղաթիռով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 20:51
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կամբոջայի ԱԳՆ-ների միջև
07.02.2026 | 20:34
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՀՀ ՊՆ
07.02.2026 | 20:00
«Վտանգավոր նախադեպ Մոսկովյան փողոցում»․ շինթույլտվություն կա, բայց հարցերը մնում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 19:25
Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին
07.02.2026 | 19:00
Նորագյուղում Դուբայի պես երկնաքերեր են կառուցում,բայց բուսաբանական այգին չեն բարեկարգում. Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 18:20
Վարչապետը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը
07.02.2026 | 17:49
Կատյա Գալստյանը մեկնարկեց իր 4-րդ Օլիմպիական խաղերում
07.02.2026 | 17:44
ԱՄՆ-ն ցանկանում է պատերազմն ավարտել ամռան սկզբին. Զելենսկի
07.02.2026 | 17:15
Խաղաղության օրակարգը՝ արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթություն. Փաշինյանն այցելել է ԱԳՆ
07.02.2026 | 17:01
Ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը
Բոլորը

Ժողովրդավարությունն արագորեն զիջում է իր դիրքերը ավտորիտարիզմին Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա ընկած տարածաշրջանում: Այսպիսի գնահատականի է հանգում հայտնի իրավապաշտպան Freedom House կազմակերպության Nations in Transit 2022 թվականի տարեկան զեկույցը, որն ուսումնասիրում է եվրասիական 29 երկրների տարվա կտրվածքով ժողովրդավարության հետ կապված իրավիճակը: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Freedom House-ի կարծիքով՝ անցած տարի 21-րդ դարում առաջին անգամ այս տարածաշրջանում գերակշռող կառավարման ձևն էր «հիբրիդային ռեժիմը», որն իր մեջ պարունակում է ժողովրդավարության և ավտորիարիզմի տարրեր: Այս ռեժիմները կարող են լինել ժողովրդավարական նվազագույն իմաստով, քանի որ անցկացնում են կանոնավոր, մրցակցային ընտրություններ, սակայն վերջիններիս անգործունակ ինստիտուտները չեն կարողանում ապահովել ժողովրդավարական կառավարման բոլոր բաղադրիչները, ներառյալ զսպումների եւ հակակշիռների համակարգի հավասարակշռությունը, օրենքի գերակայությունն ու իրավունքների և ազատությունների համատարած պաշտպանությունը, ասված է զեկույցում:

2004 թվականից ի վեր չորս ժողովրդավարական երկրներ նահանջել են հիբրիդային կառավարման գորշ գոտի, որոնցից են Հունգարիան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան և Սերբիան, նշված է զեկույցում: Իրավապաշտպան կազմակերպության պնդմամբ միևնույն ժամանակահատվածում նախկինում ավտորիտար երեք երկրներ՝ Մոլդովան, Կոսովոն և Հայաստանը, քայլեր են ձեռնարկել ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, որի արդյունքում դարձել են հիբրիդային ռեժիմներ:

Հայաստանն, ըստ Freedom House-ի զեկույցի, ընդհանուր ցուցանիշով առաջընթաց է գրանցել՝ հնարավոր առավելագույն 7 միավորից, որն առավել ժողովրդավար երկրի ցուցանիշն է, ստանալով 3.04 միավոր նախորդ տարվա 2.96 միավորի փոխարեն: Հայաստանն առաջընթաց է գրանցել զեկույցի կողմից հետոզոտովող մի քանի ոլորտներում, ներառյալ ժողովրդավարական կառավարումը, ընտրական գործընթացը և դատաիրավական համակարգի զարգացումն ու անկախությունը՝ միևնույն ժամանակ նահանջելով անկախ մամուլի ցուցանիշում: Տոկոսային ցուցանիշով երկրի ժողովրդավարության զարգացման մակարդակը կազմում է 34%:

Ըստ Freedom House-ի, այն երկրները, որոնք անցում են կատարել ավտորիտար կառավարման ձևից հիբրիդայինի ավելի խոստումնալից են, թեև ամբողջապես «դեռևս չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին»: Իրավապաշտպան կազմակերպությունը նկատում է, որ, օրինակ, Հայաստանում «2018 թ-ին քաղաքացիներն օգտագործեցին բողոքի շարժումը և մրցակցային ընտրությունների շարքը, որոնցից վերջինը կայացավ 2021 թ-ին՝ վճռականորեն վերջ դնելով Հանրապետական կուսակցության բազմամյա կառավարմանը։ Այդ ժամանակվա առաջնորդները փոխարինվեցին քաղաքական գործիչների նոր սերնդով, որոնք, չնայած նկատելի թերությունների, հիմնականում հանձնառություն ունեն դեպի ժողովրդավարություն և հանրային շահ»:

Հայաստանն, ըստ զեկույցի, հետխորհրդային երկրներից զիջում է միայն Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային՝ իր հետևում թողնելով Կենտրոնական Ասիայի հանրապետությունները, Բելառուսը, Ռուսաստանն ու Ադրբեջանը:

Freedom House-ի կարծիքով՝ 2020 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ռազմական հարձակում սկսեց հայկական ուժերի դեմ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում՝ սպանելով հազարավոր մարդկանց և տեղահանելով շատերին»։ Ըստ զեկույցի՝ հակամարտությունը, որը լրջորեն ապակայունացրեց տարածաշրջանի անվտանգության համակարգը, հանգեցրեց տարածքային ձեռքբերումների ի օգուտ Բաքվի, ամրապնդեց Ադրբեջանի նախագահի քաղաքական դիրքերը և առիթ ստեղծեց ազատ խոսքի ու ազատությունների հետագա բռնաճնշման համար: Freedom House-ը նկատում է, որ «Ալիևի՝ ռազմական ագրեսիայի օգտագործմամբ ակնհայտ հաջողությունը իր իշխանությունն ամրապնդելու հարցում կարող է նպաստած լինել Վլադիմիր Պուտինի՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժելու որոշմանը», հատկապես այն դեպքում, երբ Պուտինն ինքը բազմիցս դիմել է նման քայլի՝ իր քաղաքական դիրքերն ամրապնդելու համար: