Զոքանչի նկատմամբ բռնության մեջ մեղադրվողը միջնորդեց իրեն ազատել կալանքից

Լուրեր

15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
15.09.2026 | 12:55
Միգուցե ՀԷՑ-ի տնօրենի աշխատավարձը էդքան չի, որ իշխանությունը փորձի «Վեոլիան» խլել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 12:53
Զելենսկին արձագանքել է էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը
15.09.2026 | 12:45
ԿԲ-ն բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
15.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա, էժան նյութից են պատրաստված, չարժի՞ ոսկե արձան դնել․ Ղազարյանը՝ Մխիթարյանին
15.09.2026 | 12:25
Լոռու Սարատովկա բնակավայրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
15.09.2026 | 12:12
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 12:10
Գալուզինը՝ Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման մասին // Սուրեն Պապիկյանը Չինաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 12:01
Թող քրեական գործ սկսվի․ դուք դատվելու եք սուտ մատնության համար․ ՔՊ-ականը՝ Մխիթարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կնոջ, զոքանչի և աներոջ նկատմամբ բռնություն կիրառելու համար մեղադրվող Վ․Ա․-ն այսօր դատարանում հրաժարվեց իր պաշտպանից՝ հայտարարելով, որ ինքնուրույն կպաշտպանի իր իրավունքները, և դատարանին միջնորդեց իր խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։ Ամբաստանյալն առաջարկում է կալանքը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ կամ 500 հազար դրամ գրավով։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվում է ընտանեկան բռնության գործերից մեկի դատաքննությունը։ Այսօր նշանակված դատական նիստը 36 րոպե ուշացումով սկսվեց։ Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, նիստը բացելիս չանդրադարձավ ուշացման պատճառին, իսկ ավելի ուշ հայտարարեց, որ կես ժամ անց այլ դատական նիստ է նշանակված, և տվյալ գործի քննությունը պետք է հետաձգել։

Ամբաստանյալ Վ․Ա․-ն հայտարարեց, որ կալանավայրում գտնվելու ընթացքում հիվանդություն է ձեռք բերել, նրա ծնոտը բորբոքվել է։ «Ծնոտս ծռվել էր, բուժումների շնորհիվ դզվել է, բայց ինձ դինամիկ վերահսկողություն է անհրաժեշտ, պիտի բուժվեմ, որպեսզի հաշմանդամ չդառնամ»,- հայտարարեց տղամարդը։ Նա ծնոտի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր ներկայացրեց դատարանին, նաև հավելեց, որ կողերից մեկը կոտրած է, մյուսը՝ ճաքած, սակայն դա հավաստող փաստաթղթեր նրա մոտ առկա չէին։

Մեղադրող դատախազն ու տուժողի շահերը ներկայացնող փաստաբանն առարկեցին միջնորդության դեմ՝ նշելով, որ ամբաստանյալը ծանր հանցագործության մեջ է մեղադրվում, բացի այդ եթե նա ազատության մեջ հայտնվի, տուժողի մոտ իրատեսական կասկած կա, որ կարող է կրկին բռնության ենթարկել իրեն։

Հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանը մեկ անգամ արդեն բաց է թողել Վ․Ա․-ին կալանքից, որին հաջորդել է արարք, որի վերաբերյալ ևս մեկ քրեական գործ է հարուցվել։ Ամբաստանյալն ինքը նշում է, թե ազատության մեջ հայտնվելով ոչ թե գնացել էր որևէ մեկին ծեծելու, այլ իր երեխաներին տեսնելու։ Նա և տուժողը համատեղ անչափահաս դուստրեր ունեն։

Ամբաստանյալը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ 112 (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 113 (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 137 (սպանության սպառնալիք) հոդվածների 1-ին մասերով և 117-րդ հոդվածի 2 դրվագով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը)։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգեց միջնորդության քննարկումը, որպեսզի դրա վերաբերյալ լսի նաև տուժողների կարծիքը։ Վերջիններս չէին ներկայացել դատարան, քանի որ, ըստ փաստաբանի, ծանուցում չէին ստացել։ Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 26-ին՝ ժամը 13։00-ին։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի