Էրդողանի կառավարությունը պատերազմ է մղում Իրաքի Քուրդիստանում սեփական իշխանությունը  երկարացնելու համար․ HDP-ն դատապարտել է Անկարային

Լուրեր

16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը քննադատել կառավարության նոր որոշումը Իրաքի Քուրդիստանում նոր ռազմական գործողության սկսելու համար, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Սա իշխանության կյանքը երկարացնելու պատերազմ է։ Նրանք, որոնք լռում են, մեղսակից են»,- ասվում է կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի գրավոր հայտարարության մեջ։

Կուսակցությունը մեղադրում  է նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի Արդարություն ու զարգացում կուսակցությանը և նրա դաշնակից Ազգայնական շարժում կուսակցությանը «պատերազմի դիմելով՝ փրկելու իրենց Թուրքիային աղետի մեջ ներքաշելու գնով»։

Նշենք, որ Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը նախօրեին ազդարարել էր Իրաքի հյուսիսում  Քուրդիստանի շրջանում նոր լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին, որը կրում է Pençe Kilit ծածկանունը։

«Այդ ռազմական հարձակումը լեգիտիմ չէ, այն հակասում է նաև միջազգային իրավունքին: Այն վտանգավոր փորձ է ներխուժելու Քրդստանի տարածաշրջանային կառավարության տարածք։ Այս հարձակումները չեն լուծի Թուրքիայի խնդիրներից որևէ մեկը, ինչպես չեն լուծել մինչ այժմ,  այլ ընդհակառակը կխորացնեն Թուրքիայի  տնտեսական, քաղաքական ու սոցիալական խնդիրները, ինչպես եղել է վերջին 40 տարում»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ գործողությունը նպատակ ունի «նորմալացնել» խորը աղքատությունն ու տնտեսական  դեպրեսիային։

Քրդամետ կուսակցությունը նաև կառավարությանը Քուրդիստանի տարածք ռազմական ներխուժում սկսելու համար՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդական ջանքերի իրականացման ընթացքում:

«ԱԶԿ-ն մի կուսակցություն է, որը բորբոքում է պատերազմը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին, և որը շահում է պատերազմից»,-ասվում է հայտարարության մեջ՝ հավելումով, որ այս ռազմական գործողությունը բացահայտում է ԱԶԿ-ի «կեղծ խաղաղության դիվանագիտությունը»:

Էմմա Չոբանյան