«Հեղափոխական դաշտից սահմանադրական դաշտ անցումը կարող է գլխատել շարժումը». Աղասի Ենոքյան

Լուրեր

10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
Բոլորը

Factor.am-ը զրուցել է քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ:

-Պարոն Ենոքյան, ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը Հայաստանում: Նաև՝ կխնդրեի գնահատեիք «Իմ քայլը» շարժման մարտավարությունն այս փուլում:

-Ընդհանուր իրավիճակը համարում եմ չափազանց պայթյունավտանգ: Իսկ շարժումն այս ընթացքում թույլ է տալիս մի շարք մարտավարական սխալներ: Առաջինն այն է, որ տեմպ է կորցնում: Շարժումն այս ընթացքում հաջողության էր հասնում այն պատճառով, որ շատ արագ տեմպով էր գործում, ինչին իշխանություններն ի վիճակի չէին պատասխանել, որովհետև իշխանությունն ունի շատ ավելի կարծր կառուցվածք, քան շարժման ոգին էր: Իշխանությունը դա շատ լավ հասկանում է, և փորձում է հնարավորինս տեմպը գցել: Իշխանությունների պատասխաններին սպասելով, շարժման փոխարեն հանրահավաքի գալով, հանրահավաքի կոնտենտ հնարելով և այլն, շարժումն ընկնում է իշխանությունների դաշտը, որտեղ իշխանությունը կհաղթի: Երկրոդն ավելի ռազմավարական սխալ է. այն է, որ շարժումը սկսվեց որպես հեղափոխություն և հռչակվեցին հեղափոխական գործողություններ, հեղափոխական մեթոդաբանություն, բայց հետո շարժումն անցավ սահմանադրականության դաշտ, ինչը հեղափոխական չէ: Ինչը մի բան է, որը կարող է իսկապես շարժումը գլխատել:

-Բայց միջազգային կառույցները, դեսպանները ևս դա են պնդում, որ այս ամենի լուծումը պետք է լինի հենց սահմանադրականության դաշտում, նաև՝ Ռուսաստանի արձագանքը երեկ տեսանք:

-Նախ՝ դա եղավ նրանից հետո, երբ շարժումն ինքը փորձեց մտնել սահմանադրականության դաշտ: Մինչդեռ շարժումն իր տրամաբանության մեջ հեղափոխություն էր, շարժումը հռչակել էր հեղափոխական կոմիտեների խնդիրը, որը որ պետք է լուծեր իշխանափոխության հարցը: Բայց դրա փոխարեն, հետ գնաց դեպի սահմանադրական եղանակներ, հետ գնաց դեպի տարբեր կուսակցությունների հետ բանակցություններ, հետ գնաց դեպի ԱԺ-ի ինչ-որ դասավորություններ: Էստեղ իշխանությունները ուժեղ են, էստեղ իշխանությունների դաշտն է և իշխանությունը շատ ավելի լավ գիտի ինտրիգներ սարքելը: Այդ առումով, այս երկուսը շատ լուրջ խնդիրներ են, բայց կարծում եմ՝ դեռևս շարժումը ժամանակ ունի էս հարցերը լուծելու: Եթե հեղափոխություն ես անում, Սահմանադրության դաշտից պետք է հեռանաս: Հայաստանում երբեք չի աշխատել Սահմանադրությունը: Սահմանադրության մասին հիշում են էն ժամանակ, երբ որ փորձում են ինչ-որ մի վատ բան անել: Սահմանադրությունը Հայաստանում նման է պինգվինի թևերին՝ կա, բայց չի աշխատում: Աշխատում է միայն խեղդվելուց՝ պետության համար: Հայաստանի Սահմանադրությունը ինքը լեգիտիմ չի և, ինձ թվում է, պետք է լուրջ չընդունել:

-Ձեր կարծիքով, այսօր ի՞նչ պետք է արվի, որ շտկվի իրավիճակը:

-Առաջին հերթին, ես համոզված եմ, որ անկախ Գագիկ Ծառուկյանի, Դաշնակցության հայտարարություններից, նրանք երբեք Նիկոլի խաղը չեն խաղալու, նրանցից ամեն մեկը խաղալու է իր խաղը: Եվ շարժումը պետք է շարունակի իր նախկին մոտեցումը. չպետք է գնա այդ տարբեր քաղաքական ուժերի հետ բանակցությունների: Շարժումը պետք է հռչակի հեղափոխականություն, պետք է հեղափոխական ձևով իշխանությունը վերցնի իր ձեռքը: Եվ երկրի կառավարումը հեղափոխության օրենքով վերցնի իր ձեռքը: Եթե դու հեղափոխություն ես անում, պետք է միջազգային հանրությանը ցույց տաս քո պատկերացումները: Սա մեկ: Երկրորդ՝ սա պետք է արվի շատ արագ, որովհետև տեմպ կորցնելու դեպքում իշխանությունը հաղթելու է: Կմտածեն տարբեր ինտրիգներ և ամեն ինչը կմարի:

-Ի՞նչ է սպասվում մեզ մայիսի 1-ին, Ձեր կարծիքով:

-Ես ունեմ շատ վատ կանխատեսումներ: Կարծում եմ՝ մայիսի 1-ին իշխանությունները կառաջադրեն ինչ-որ մի թեկնածուի, ամենայն հավանականությամբ, դա կլինի Կարեն Կարապետյանը, բայց դա կարող է լինել նաև, ասենք, Սամվել Ալեքսանյանը կամ գեներալ Մանվելը, և բոլոր իշխանական կուսակցությունները՝ այսինքն ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կպաշտպանեն այդ թեկնածությունը: Դրանից հետո բոլորը կոչ կանեն սահմանադրական կարգը պահպանել, և դրանից հետո կլինեն կոշտ ճնշումներ, այդ թվում նաև զինվորականության մասնակցությամբ: Չեմ բացառում, որ արտակարգ դրություն մտցվի: Էս ամեն ինչը կախված է նրանից, թե ինչքան կոշտ կկանգնի ժողովուրդը:

-Ասել է թե՝ նոր «Մարտի 1»-ի վտա՞նգ եք տեսնում մայիսի 1-ին:

-Միանշանակ: Պետք է հասկանանք՝ ինչ էր «Մարտի 1»-ը.էն ջեբկիրները, ում մենք կոչում ենք շատ վերամբարձ անուններով՝ օլիգարխներ, իշխանություններ, ՀՀԿ, նրանք երբեք գողանալու իրենց իրավունքը չեն զիջի: Դրա համար իրենք պատրաստ են գնալ ամեն ինչի: Ինչու «Մարտի 1»-ի հետ զուգահեռ առաջացավ, որովհետև ինչպես և «Մարտի 1»-ին, մեզ հիմա թվում է, թե իրենք ունեն բարոյական սահման, որն իրենք չեն անցնի: Ոչ, կանցնեն: Մեզ թվում է, թե կան գաղափարներ՝ Հայաստան, քաղաքացիներ, Արցախ, որոնց վրայով իրենք չեն անցնի, բայց իրենք կանցնեն, որովհետև ի՞նչ է Հայաստանն իրենց համար, Հայաստանն ընդամենը իրենց համար մի տեղ է, որտեղ իրենք կարող են իրենց գողությունն անել, Հայաստանի քաղաքացիները ընդամենը մարդիկ են, ում հանդեպ իրենք իրենց գողությունը պետք է անեն, իսկ Արցախն ընդամենը իրենց գողությունը լեգիտիմացնելու միջոց է: Այսինքն՝ էս մարդիկ չունեն որևէ բարոյական սահման:

-Այսօր նաև շրջանառվում են վարչապետի այլընտրանքային թեկնածուների անուններ, բացի Նիկոլ Փաշինյանից: Շրջանառվում են Գագիկ Ծառուկյանի, Խաչատուր Սուքիասյանի անունները: Դա կարո՞ղ է հանգուցալուծում բերել:

-Դա հակահեղափոխություն է: Դա Նիկոլի գլխավորությամբ ժողովրդի արածը գրպանելու փորձ է, որը որ հանգիստ կմտնի խնդրի տաշիրյան, կարենկարապետյանական տրամաբանության մեջ: Իմ կարծիքով, սա ժողովրդին խաբելու տարբերակ է:

-Առկա իրողությունում շարժման հաղթանակի հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ այն հաղթի ու ապատիան կրկնակի ուժով չգա Հայաստան:

-Իհարկե տեսնում եմ, դա առաջին հերթին ժողովրդի միակամությունն է, դա հեղափոխական տրամադրության պահպանումն է՝ ի հակադրումն սահմանադրական տարբեր տեսակի թակարդների մեջ ընկնելուն, դա Ռուսաստանի կողմից տրվող կեղծ խոստումներից չխաբվելու ճանապարհն է:

Մարինե Խառատյան