Թուրքիայի չեզոքությունն Ուկրաինայի հարցում թանկ է արժենում․ Bloomberg

Լուրեր

16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
Բոլորը

Անցյալ ամառ, տարիներ շարունակ բացահայտ թշնամանքից հետո, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էմանուել Մակրոնը «բանավոր զինադադար» հայտարարեցին։ Հիմա Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներն ուղիղ հաղորդակցության մեջ են, քանի որ նրանցից յուրաքանչյուրը փորձում է միջնորդել Վլադիմիր Պուտինին՝ ավարտելու պատերազմն Ուկրաինայում։ Այս մասին Bloomberg-ում գրել է սյունակագիր Բոբի Գոշը, որի հրապարակումը ներկայացրել է «Ահվալ»-ը։

Նա նշում է, որ հնարավոր խաղաղարարները Ռուսաստանի նախագահի հետ առաջընթաց չեն գրանցել։ Պուտինն էլ, ի տարբերություն Մարկրոնի, Էրդողանի հանդեպ ավելի մեղմ է վերաբերվում՝ որպես հակամարտության միջնորդի։
Հոդվածագիրը նշում է, որ Բուչայում դեպքերից հետո ռուս-ուկրաինական բանակցությունները դադարել են, սակայն Թուրքիան հույս ունի դրանք վերականգնել։

Հեղինակը գրում է, որ Պուտինի կողմից Մակրոնի հանդեպ վերաբերմունքը կարող է գործոն լինել վերընտրվելու համար, Էրդողանին, սակայն, ևս մեկ տարի պետք չէ հանդիպել թուրք ընտրողների հետ, ուստի նրա համար խաղաղության հաստատման ձախողումն անմիջական քաղաքական վտանգ չի պարունակում: Բայց կան աշխարհաքաղաքական և տնտեսական ծախսեր, որոնք նա չի կարող թույլ տալ անտեսել:

Որքան երկար տևի պատերազմը, Թուրքիայի համար այնքան դժվար է լինելու պահպանել չեզոքությունը։ Էրդողանի հաշվարկը հակամարտության սկզբում այն էր, որ կարող է օգտագործել իր մտերմությունը Պուտինի հետ՝ որպես Արևմուտքի վրա լծակ։ Նա կարծում էր, որ ՆԱՏՕ-ն, միևնույն ժամանակ, ցանկանում է իրեն պահել արևմտյան ճամբարում և ուրախ կլինի իրեն օգտագործել՝ Մոսկվայի «սիրելի ընկերոջ» հետ շփվելու համար: Նրանք նույնիսկ կարող էին ներել նրա նախկին մեղքերը, ինչպիսին է, օրինակ, ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնումը՝ չնայած ՆԱՏՕ-ի խիստ առարկություններին։

Էրդողանը նաև հույս ուներ, որ Ուկրաինայի կողմից թուրքական ռազմական անօդաչու թռչող սարքերի հաջող կիրառումը ռուսների դեմ կօգնի հաղթահարել այն ընկալումը, որ ինքը հակամարտության մեջ «վատ տղաների» կողմն է։ Նա նաև բացահայտ կոչ է արել ՆԱՏՕ-ին՝ դադարեցնել իր երկրի դեմ զենքի էմբարգոն: Միացյալ Նահանգները և դաշինքի մյուս անդամներն իրավացիորեն անձեռնմխելի են այս հարցում: Եթե Թուրքիայի ղեկավարը ցանկանում է արտոնություններ, ուրեմն պետք է միանա կոնսենսուսին։

Ըստ հեղինակի՝ քանի որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ քաղաքականությունը խստացնում է, նույնիսկ Գերմանիան է իր կեցվածքից հրաժարվել, Թուրքիայի չեզոքության պնդումների հանդեպ համբերությունը սպառվում է: Էրդողանի հրաժարումը՝ միանալ Մոսկվայի դեմ կոշտ պատժամիջոցների հարցում արևմտյան դաշինքին, ավելի դժվար է արդարացնել ռուսական ռազմական հանցագործությունների մասին աճող ապացույցների ֆոնին։ Անկարայի համար այնքան էլ լավ չէ, որ Պուտինի օլիգարխ ընկերներն օգտագործում են Թուրքիան՝ իրենց սուպերզբոսանավերը կայանելու և կանխիկով լի ճամպրուկները տեղափոխելու համար։

Ո՛չ վճարները, ո՛չ էլ շքեղ բնակարաններ գնող ռուսները պատշաճ կերպով չեն փակի այն ծախսերը, որոնք պատերազմը պարտադրում է թուրքական տնտեսությանը։ Երկրում գնաճը 20 տարվա ամենաբարձր մակարդակին է՝ մարտին սպառողական գներն աճել են տարեկան 61,1%-ով։

Եվ եթե նույնիսկ Էրդողանը հակված չէ Մոսկվայի դեմ պատժամիջոցներ կիրառել, այդ միջոցները բարդացնում են ռուսական խոշոր նախագծերը Թուրքիայում։ Օրինակ՝ 20 միլիարդ դոլար արժողությամբ ատոմակայանի կառուցումը դժվարությունների է բախվել, քանի որ կառուցողը՝ ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիան, դժվարություններ ունի այլ երկրներից սարքավորումների գնման հարցում։

Ըստ հրապարակման՝ քանի որ Պուտինին խաղաղություն հաստատելու հարցում համոզելու՝ Էրդողանի հնարավորությունները քիչ են, նա կարող է ողջունել Մակրոնի հետ նրա հեռախոսազրույցները:

Էմմա Չոբանյան