Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ Հրանտ Դինքի սպանությունը բացահայտված չէ

Լուրեր

18.11.2026 | 11:22
ՀՀ ՔԿ նախագահն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է քրեական գործերով իրավական օգնության արդյունավետության բարձրացումը
18.11.2026 | 11:12
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն առաջին օրը հաղթել է Ռիխարդ Ռապորտին
18.11.2026 | 11:04
Պուտինը հանդիպել է Սի Ցզինպինի հետ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովից առաջ
18.11.2026 | 10:56
Ազգերի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
18.11.2026 | 10:47
Ուսուցիչների համար գործարկվել է արհեստական բանականության 65 գործիք ներկայացնող հայալեզու պորտալ
18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
18.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն այցելել է «Հրանտ Դինք» հիմնադրամ, որտեղ հանդիպել է Դինքի կնոջը՝ Ռաքել Դինքին և որդուն՝ Արատ Դինքին, գրում է Agos-ը։

Այցի ընթացքում Քըլըչդարօղլուին ուղեկցել են կուսակցության Ստամբուլի նահանգային բաժնի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն և պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն։ Նրանք նաև հայ համայնքին շնորհավորել են Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ։

Միաժամանակ, Քըլըչդարօղլուն մամուլի համար հայտարարություն է արել՝ նշելով, որ Հրանտ Դինքի սպանությունը բացահայտված չէ։ Նա նշել է, որ իշխանության գալու դեպքում պայքարելու են «մութ ուժերի կենտրոնների դեմ», և որ բոլորն ուզում են ապրել միասնության և խաղաղության մեջ։

«Հանգուցյալ Հրանտ Դինքի մարդասպանը բանտում է, սակայն իրական մարդասպանները չեն հայտնաբերվել և բացահայտվել։ Տիկին Ռաքելը շատ լավ խոսք ունի՝ «երեխայից մարդասպան ստեղծող այդ խորը խավարը»։ Պետք է անպայման լուսավորենք այդ խորը խավարը, որը համագործակցում է ավազակախմբերի և ընդհատակյա ուժերի հետ։ Պետության մեջ արմատացած այդ մարդկանց պետք է դուրս հանենք պետությունից։ Այդ ժամանակ մենք այս երկրում խաղաղություն կունենանք»,- ասել է Քըլըչդարօղլուն։

Էմմա Չոբանյան