Եվս մեկ երկիր փակել է նավահանգիստները ՌԴ նավերի համար

Լուրեր

18.11.2026 | 11:22
ՀՀ ՔԿ նախագահն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է քրեական գործերով իրավական օգնության արդյունավետության բարձրացումը
18.11.2026 | 11:12
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն առաջին օրը հաղթել է Ռիխարդ Ռապորտին
18.11.2026 | 11:04
Պուտինը հանդիպել է Սի Ցզինպինի հետ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովից առաջ
18.11.2026 | 10:56
Ազգերի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
18.11.2026 | 10:47
Ուսուցիչների համար գործարկվել է արհեստական բանականության 65 գործիք ներկայացնող հայալեզու պորտալ
18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
18.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
Բոլորը

Էստոնիայի կառավարությունն արգելել է ապրիլի 17-ից ռուսական նավերին մտնել իրենց նավահանգիստներ։ Այս մասին հայտնում է ERR-ը։

Էկոնոմիկայի և հաղորդակցության նախարարությունը հայտնել է, որ այն նավերի համար, որոնք փետրվարի 24-ից հետո ռուսական դրոշը փոխել են մեկ այլ դրոշի, Եվրամիության նավահանգիստներն այժմ նույնպես փակ են:

«Կրեմլը ցույց չի տալիս իր ագրեսիան դադարեցնելու ոչ մի նշան, այդ պատճառով Եվրոպան աստիճանաբար ռազմավարական միջոցներ է փնտրում պատերազմի արժեքն այնքան բարձր դարձնելու համար, որպեսզի վերանա Ուկրաինայի վրա ռազմական հարձակման շարունակման հեռանկարը։ Բացի երկրներից, բոլոր ձեռնարկությունները, որոնց գործունեությունն այսպես թե այնպես կապված է Ռուսաստանի հետ, պետք է վերաիմաստավորեն իրենց գործունեությունը, որպեսզի հաղթահարեն նոր տնտեսական տարածքը»,- ասել է էկոնոմիկայի և հաղորդակցության նախարար Տաավի Աասը:

Սակայն բացառիկ դեպքերում էստոնական նավահանգիստներ կարող են մտնել ռուսական նավեր, որոնք աղետի են ենթարկվում։ Ընդ որում, նրանք պետք է թույլտվություն ստանան Էստոնիայի ոստիկանության և սահմանապահ պահպանության դեպարտամենտից, որը նախապես կորոշի օգնության տրամադրման անհրաժեշտությունը: