Ես չեմ հավատում աշխարհին և փաստաթղթերին. Զելենսկի

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ այլևս չի կարող վստահել համաշխարհային քաղաքական գործիչներին և միջազգային իրավունքի դրույթներին, քանի որ նրանք չեն դադարեցրել ռուսական ագրեսիան, բայց նա հավատում է ուկրաինացիներին և Ուկրաինայի զինված ուժերին, փոխանցում է Korrespondent.net-ը։

«Ես չեմ հավատում աշխարհին։ Այն բանից հետո, ինչ մենք տեսանք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, մենք… այսինքն՝ ես այդ վստահության զգացումը չունեմ, որ մենք պետք է հավատանք որոշ երկրների և որոշ առաջնորդների: Մենք չենք հավատում բառերին։ Ռուսաստանի էսկալացիայից հետո մենք հարևաններին չենք հավատում։ Մենք այդ ամենին այլևս չենք հավատում։ Նույնիսկ ես չեմ հավատում փաստաթղթերին (միջազգային իրավունքի), քանի որ մենք ունեինք նաև Բուդապեշտի հուշագիր, կարծում եմ, որ դուք գիտեք դրա բոլոր մանրամասները: Ինձ համար դա պարզապես թղթի մի կտոր է, որը ոչինչ չարժե: ․..Միակ հավատը, որ մնացել է, մեր, մեր ժողովրդի, մեր Զինված ուժերի հանդեպ հավատն է, և այն հավատը, որ (որոշակի) երկրները մեզ կաջակցեն ոչ միայն բառերով, այլև արարքներով: Ահա և վերջ»,- հայտարարել է Զելենսկին ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին, որոնք Ուկրաինային զենք են տրամադրել և տրամադրում, բայց ևս մեկ անգամ կրկնել է, որ այն պետք է մեծ ծավալներով և  հնարավորինս շուտ: Զելենսկին չի կիսում արևմտյան գործընկերների այն համոզմունքը, որ ժամանակակից սպառազինությունը օգտակար չի լինի ԶՈՒ-ին, քանի որ ուկրաինացիներն իբր չեն կարողանա սովորել դրանից օգտվել:

«Եթե դուք մեր ընկերներն եք կամ գործընկերները, մեզ զենք տվեք, օգնեք մեզ, մեզ աջակցություն ցուցաբերեք, մեզ փող տվեք և կանգնեցրեք Ռուսաստանին, հարված հասցրեք Ռուսաստանին»,- ասել է Զելենսկին: