Թուրքիայի երիտասարդության 75 տոկոսը կողմ է ԵՄ-ին անդամակցությանը․ հետազոտություն

Լուրեր

16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
Բոլորը

Թուրքիայի երիտասարդության 73 տոկոսը ցանկանում է, որ երկիրը դառնա ԵՄ անդամ։ Այս մասին է վկայում գերմանական Մարշալի հիմնադրամի (GMF) կողմից իրականացված հետազոտությունը, գրում է Duvar-ը։

Մարտին երկրի 27 նահանգում 18-24 տարեկանների շրջանում հարցում է անցկացվել։ Հարցված երիտասարդների 76 տոկոսն ասել է, որ դրական է վերաբերվում եվրոպացիներին, մինչդեռ տարեցների 60 տոկոսն է դրական վերաբերվում։

Հարցվածների 61 տոկոսն ասել է, որ «այո» կքվեարկի, եթե հանրաքվե լինի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով, մինչդեռ երիտասարդների շրջանում այդ ցուցանիշը 75 տոկոս է, ինչը, նախորդ տարվա 69 տոկոսի համեմատ, աճել է։

«Այն փաստը, որ երիտասարդները, որոնց շրջանում կան մարդիկ, որոնք երբեք չեն քվեարկել, շատ դրական են մտածում ԵՄ-ի մասին, նշանակություն ունի այն հարցում, թե որտեղ են նրանք ցանկանում տեսնել Թուրքիան»,- ասել է GMF-ի ավագ հետազոտող Քադրի Թաշթանը:

Հարցվածների մեծամասնությունն ասել է՝ հավատում է, որ Թուրքիան կմիանա ԵՄ-ին առաջիկա 10-15 տարում։ 68,8 տոկոսը Թուրքիան համարում է Եվրոպայի մաս աշխարհագրորեն, մինչդեռ 57,2 տոկոսը կարծում է, որ Թուրքիան պատմականորեն մայրցամաքի մի մասն է, 45,6 տոկոսը՝ տնտեսապես, 44,5 տոկոսը՝ անվտանգության առումով, 31,1 տոկոսն էլ կարծում է, որ մշակութային առումով է մոտ Եվրոպային։

Միաժամանակ, հարցվածների կեսը կարծում է, որ ԵՄ-ն մտադիր չէ ընդունել Թուրքիային, և որ այն պարզապես վատնում է Անկարայի ժամանակը: Հարցվածների 44 տոկոսը չի կարծում, որ Թուրքիան երբևէ կդառնա ԵՄ անդամ՝ նախորդ տարվա 39,7 տոկոսի դիմաց։

Հարցվածների մոտ 60 տոկոսն էլ կարծում է, որ ԱՄՆ-ն ամենամեծ սպառնալիքն է Թուրքիայի համար, 31 տոկոսն էլ ամենամեծ սպառնալիքն է համարում Ռուսաստանը։

Էմմա Չոբանյան