Թուրքիան դատապարտել է ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցը, որն Անկարային մեղադրում է մարդու իրավունքների խախտման մեջ

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցը Մարդու իրավունքների մասով, որում Անկարային մեղադրում է 2021 թվականին հիմնարար ազատությունները սահմանափակելու և օրենքի գերակայությունը խախտելու մեջ, գրում է «Ահվալ» գործակալությունը։

«ԱՄՆ Պետքարտուղարության մարդու իրավունքների 2021 թվականի տարեկան զեկույցում Թուրքիայի վերաբերյալ անհիմն պնդումները ցավալի են, և մենք լիովին մերժում ենք դրանք»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում խոսվում է, որ Թուրքիան նշանակալի խնդիր ունի դատական անկախության, մամուլի և խոսքի ազատության, ինչպես նաև հավաքների, տեղաշարժերի ազատությունների հետ։ Նշվում են երկրում կոռուպցիայի և կամայական ձերբակալությունների ու սպանությունների մասին՝ միաժամանակ ընդգծելով անվտանգության ուժերի և մարդու իրավունքների խախտման մեջ մեղադրվող այլ պաշտոնյաների անպատժելիությունը:

Զեկույցում նաև ասվում է, որ Թուրքիան ցույց է տվել մարդու իրավունքների ոլորտում զգալի խնդիրներ՝ հիմնված կամայական սպանությունների, կալանավորված անձանց կասկածելի մահվան, բռնի անհետացման, խոշտանգումների, կամայական ձերբակալությունների և տասնյակ հազարավոր մարդկանց շարունակական կալանավորման վրա՝ «ահաբեկչական» խմբերի հետ ենթադրյալ կապերի համար:

Թուրքիայի ԱԳՆ էլ հերթին պատասխանել է, որ ափսոսանքով է ընդունում, որ ԱՄՆ-ը չի կարողացել հասկանալ Թուրքիայի պայքարն ահաբեկչության դեմ, և որ անընդունելի է, որ զեկույցում առկա են մեղադրանքներ, որոնք անտեսում են «PKK ահաբեկչական կազմակերպությունը»։

«Մենք ԱՄՆ-ին առաջարկում ենք կենտրոնանալ մարդու իրավունքների ոլորտում սեփական խնդիրների վրա և վերջ դնել ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ ահաբեկչական խմբավորումների հետ իր գործընկերությանը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

 

Էմմա Չոբանյան