ՄԻՊ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» հետպատերազմյան իրողությունները և համագործակցության եզրերը» խորագրով ֆորումը

Լուրեր

27.03.2026 | 23:30
Պորտուգալիայում քահանաների կողմից սեռական բռնության զոհերին ավելի քան 1,6 միլիոն եվրո փոխհատուցում է հատկացվել
27.03.2026 | 23:30
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
27.03.2026 | 23:14
Իսպանիայում 25-ամյա աղջիկը էվթանազիայի է ենթարկվել. նա երկու տարի պայքարել է ընտանիքի դեմ՝ մահանալու իրավունքի համար
27.03.2026 | 23:11
Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել Բելառուսի հավաքականի դեմ հանդիպումը
27.03.2026 | 23:00
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց խմբի առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:52
Սողանք Կապան քաղաքում․ տուժածներ չկան
27.03.2026 | 22:50
TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:44
Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդի որդին ԱՄՆ Պետդեպում քննարկել է քաղբանտարկյալների հարցը 
27.03.2026 | 22:30
27 երկրից այցելուներ, հատուկ զեղչեր, բացառիկ գնիջեցումներ․TOON EXPO-ն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում
27.03.2026 | 22:26
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ
27.03.2026 | 22:12
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթ
27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
27.03.2026 | 21:37
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
27.03.2026 | 21:24
Մարտի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Միջոցառումը կազմակերպվել էր «Կանանց օրակարգ» ՀԿ-ի նախաձեռնությամբ, որին մասնակցել են տեղական ինքնակառավարման, պետական կառավարման և քաղհասարակության ներկայացուցիչներ։
Ֆորումի նպատակն է հարթակ ստեղծել ներկայացնելու հետազոտական այն աշխատանքները, որոնք իրականացվել են հետպատերազմյան շրջանում՝ թիրախավորելով պատերազմից անմիջապես տուժած խմբերին՝ գենդերազգայուն մոտեցմամբ․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Քննարկումից առաջ բացման խոսքով հանդես եկավ Պաշտպան Գրիգորյանը, ով շնորհակալություն հայտնեց նման միջոցառում կազմակերպելու համար՝ նշելով միջոցառման կարևությունը։
Պաշտպանն իր ելույթում մասնավորապես նշեց, որ ՄԱԿ-ի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի նշանակության ու կարևորության մասին պատկերացումները թերզարգացած են մեր երկրում։ Առավել մտահոգիչ է փաստը, որ գրեթե չեն լսվում այդ բանաձևի կիրառման գործնական երկարաժամկետ ու կարճաժամկետ օգուտների մասին իմաստալից խոսակցությունները։

«Այլ կերպ ասած, թե ինչ է նշանակում կանանց հավասարապես ներգրավել հակամարտությունների կանխարգելման ջանքերին, խաղաղության բանակցություններին, խաղաղաշինության ու խաղաղապահության, ինչպես նաև հումանիտար արձագանքման ու հետ-կոնֆլիկտային վերականգնման գործողություններին։

Կանանց քաղաքական մասնակցության ակտիվացման, տնտեսական հզորացման մասին շատ ենք խոսում, սակայն կարծում եմ՝ պատերազմից հետո պետք է ակտիվացնենք նաև խոսակցությունն ու կարևորապես՝ կոնկրետ ջանքերը՝ անվտանգության, խաղաղաշինության, կոնֆլիկտների կանխարգելման ու դրա հետևանքների վերացման աշխատանքներում կանանց առավել ակտիվ մասնակցության ուղղությամբ։ Պետք է բաց պահենք մեր միտքը տեսնելու, որ զինված ուժերում և իրավապահ համակարգում կանանց ներգրավումը բարձրացնում է ընդհանուր ծառայության որակն ու արդյունավետությունը։ Պետք է չվարանենք խնդիրների մասին բաց խոսելուց։

Վերջին չորս շաբաթների ընթացքում Արցախում ու Հայաստանում հանդիպել եմ հարյուրից ավելի կանանց ու աղջիկների, ովքեր տեղահանվել են 44-օրյա պատերազմի հետևանքով, կորցրել են ամեն ինչ, շատերը՝ նաև հարազատների, կորցրել են իրենց նորմալ կյանքը։

Հանդիպել եմ կանանց, ովքեր պատերազմի ավարտից հետո արդեն շուրջ երկու տարի սպասում են իրենց ամուսնու, որդու, եղբոր ու հոր վերադարձին գերությունից ու անհայտությունից, ովքեր պայքարում են ու սպասում արդարության։

Հանդիպածս կանանց մեծամասնության դեպքում ընտանիքի խնամքի, շատ հաճախ՝ ապրուստի, երեխաների կրթության, դաստիարակության ու հոգեբանական աջակցության հոգսն այդ կանանց ուսերին է։ Պատերազմներն ու դրա դառնալի հետևանքների ազդեցությունը կանանց վրա անասելի մեծ է։

Հանդիպել եմ կանանց, ովքեր մինչ պատերազմը, չլինելով ընտանիքում որոշումների կայացման մասնակից, այդ ճգնաժամային իրավիճակում իրենց ձեռքն են վերցրել իրենց ընտանիքի ճակատագրերը՝ փրկելով իրենց երեխաներին, հայթայթելով օթևան, ստանալով նոր մասնագիտություն, գտնելով նոր աշխատանք, դնելով նոր նպատակներ ու երազելով լավ ապագայի մասին։
Այդ բոլոր կանայք պետք է ձայն ու իմաստալից մասնակցություն ունենան նոր կոնֆլիկտների կանխարգելման, խաղաղության խոսակցությունների ու որոշումների կայացման գործում, ճգնաժամերի կառավարման հարցերում; Բարդ իրավիճակներում ադապտացման կարողություն ցուցաբերած ու անելանելի իրավիճակներից ելքեր գտած այդ կանանց պոտենցիալի օգտագործումը մեր պետության ու հասարակության լավ ապագայի վստահելի երաշխիքն է»։

Եվ վերջում Պաշտպանն իր խոսքում նշեց, որ այս օրակարգն առաջ մղելու գործում յուրաքանչյուրը պատասխանատվության իր բաժինն ունի՝ պաշտպանելու, կանխարգելելու, խրախուսելու, մասնակցելու, աջակցելու և վերահսկելու։

Հաջորդիվ, Պաշտպան Գրիգորյանը, վարել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» Հետպատերազմյան ժամանակահատվածում իրականացված քայլերը» խորագիրը կրող քննարկման պանելը, որի ընթացքում բանախոսները ներկայացրել են իրենց հետազոտությունները, ապա ծավալվել է շահագրգիռ քննարկում: