Վաշինգտոնում հայտարարել են, որ Թուրքիան առանցքային ներդրում է ունեցել Ուկրաինայի հարցում

Լուրեր

16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
Բոլորը

ԱՄՆ-ը պաշտպանում է ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային այն բանից հետո, երբ վերջինս դիմադրում է Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի կամ ռուս օլիգարխների դեմ պատժամիջոցներ կիրառելու ճնշումներին, գրում է «Ահվալ» գործակալությունը։

Մասնավորապես, ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցում հայտարարել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է և առանցքային ներդրում է ունեցել Ուկրաինայի հարցում, այդ թվում՝ աշխատելով պատերազմող կողմերի միջև դիվանագիտական լուծում գտնելու ուղղությամբ։

«Թուրքիան կարևոր ներդրում է ունեցել ուկրաինացի ժողովրդին աջակցելու և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ջանքերում։ Թուրքերը նաև շատ կարևոր դիվանագիտական դերակատարում են ունեցել՝ ձգտելով համախմբել ռուսներին և ուկրաինացիներին՝ որևէ դիվանագիտական առաջընթաց տեսնելու համար»,- ասել է Փրայսը։

Հավելենք, որ Թուրքիան հրաժարվում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, հակառակը հրավիրում է ռուս օլիգարխներին և բիզնեսին Թուրքիայում ներդրումներ կատարել։

Փրայսը նաև նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է Թուրքիայի հետ բանակցել ռուսական C-400 համակարգերի շուրջ։

«Մենք մեր թուրք դաշնակիցների հետ շարունակական քննարկման մեջ ենք՝ Թուրքիայի կողմից C-400 համակարգերի հետ կապված մեր մտահոգությունների շուրջ, և դա շարունակական շփում է»,- ասել է Փրայսը:

Նա հրաժարվել է մեկնաբանել՝ արդյո՞ք Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները վերացվելու են։

Էմմա Չոբանյան