ՌԴ արտարժույթի շուկան պետք է պատրաստվի ազգային արժույթով հաշվարկների մասնաբաժնի զգալի ավելացմանը

Լուրեր

16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
Բոլորը

Ռուսաստանի արտարժույթի շուկան պետք է պատրաստվի ազգային արժույթով հաշվարկների մասնաբաժնի զգալի ավելացմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նավթագազային ոլորտում իրավիճակի վերաբերյալ հանդիպմանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ընդհանուր առմամբ, մենք մտադիր ենք արմատապես ավելացնել ազգային արժույթով հաշվարկների տեսակարար կշիռը արտաքին առևտրի համակարգում, այս ուղղություններով արդեն իսկ արվում են կարևոր քայլեր։ Այստեղ առանցքային խնդիրն է պատրաստել մեր արտարժույթի շուկան նման անցման, որպեսզի ցանկացած արտարժույթ կարելի լինի ազատորեն և անհրաժեշտ չափով փոխանակել ռուսական ռուբլու»,- ասել է նա։

Պուտինն ընդգծել է, որ անվստահելի արժութային իրավասությունների մերժումը ռազմավարական խնդիր է։ Նրա խոսքով՝ դա կարևոր է արտաքին առևտրի ծավալը պահպանելու և մեծացնելու, կայուն կապեր հաստատելու համար «կանխատեսելի գործընկերների հետ, ովքեր հավատարիմ են իրենց խոսքին և գնահատում են իրենց գործարար համբավը»։

ՌԴ նախագահը նշել է, որ ռուսական նավթագազային հատվածը բախվել է խնդիրների, որոնցից ամենասուրը կապված է արտահանման մատակարարումների լոգիստիկայի խախտման հետ։ Բացի այդ, խափանումներ կան ռուսական էներգառեսուրսների վճարման հարցում՝ ոչ բարեկամ երկրների բանկերը հետաձգում են վճարումների փոխանցումը։

Տաթև Ֆռանգյան