Հայտնաբերվել ու ձերբակալվել է Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասած տղամարդը

Լուրեր

15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
Բոլորը

Ապրիլի 13-ին, ժամը 18.18-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, թե ապրիլի 10-ից ապրիլի 13-ի ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում մուրճանման առարկայով վնասել են Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանի դեմքի հատվածը։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը:

Երևանի Մաշտոցի պողոտայի բնակիչ, 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է:

Կատարվում է քննություն:

Հիշեցնենք, որ թեմայի առնչությամբ Factor.am-ին ոստիկանությունից փոխանցել էին՝ հուշաքարի վնասման մասին երեկ է հաղորդում ստացվել և նյութեր են նախապատրաստվում: