ՊԵԿ-ը ներմուծող-իրացնող հարկ վճարողների շրջանում բացահայտել է փաստաթղթավորման պահանջի խախտման դեպքեր

Լուրեր

28.03.2026 | 14:36
ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի հրթիռների միայն մեկ երրորդը․ Reuters
28.03.2026 | 14:10
Գեղասահորդ Կաորի Սակամոտոն աշխարհի չեմպիոն է դարձել ռեկորդային միավորներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 13:55
Օդեսայում ռուսական օդային հարվածների պատճառով վնասվել է ծննդատունը․ կա զոհ
28.03.2026 | 13:38
Մարդկանց ահ ու սարսափի մեջ եք պահում, ասում եք` ընտրեք, որ պատերազմ չլինի, թոռնիկս ծառայում է. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.03.2026 | 13:06
Լևիկ Միքայելյանը պարտվել է օլիմպիական չեմպիոն Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 12:55
Հատուկ առաջարկներ, ժամանակի և գումարի խնայողություն․ TOON EXPO INVEST 2026-ը Երևանում բացեց դռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.03.2026 | 12:40
Արման Ծառուկյանը և Ջորջիո Պուլասը հայացքների մենամարտ են անցկացրել ռևանշից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 12:22
Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստան» անունը կրող դպրոց
28.03.2026 | 11:56
ԲՏԱ նախարարը հանդիպել է ամերիկյան Synopsys-ի ներկայացուցիչների հետ
28.03.2026 | 11:33
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Վանաձորում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2026 | 11:17
Փաշինյանը ավտոերթով մեկնելու է Գյումրի
28.03.2026 | 11:00
Մինչև 5 միլիոն դրամ զեղչ․ Art-Residence-ի հատուկ առաջարկը՝ TOON EXPO-ում
28.03.2026 | 10:37
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 28-ի դրությամբ
28.03.2026 | 10:14
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն, ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբի հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2022թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում բացահայտել է գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման մի շարք դեպքեր․ տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 54 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրվել են գործարքների փաստաթղթա-վոր¬ման պարտադիր պահանջների խախտման դեպքեր:

Դեպքերի վերաբերյալ կազմված արձանագրությունների հիման վրա ՊԵԿ իրավաբանական վարչությունում հարուցված վարչական վարույթների շրջանակում կայացվել է 54 որոշում՝ ընդհանուր շուրջ 20.1 մլն դրամ հարկային պարտավորություններ առաջադրելու վերաբերյալ, այդ թվում՝ թվով 6 վարչական ակտերով նշանակվել է «նախազգուշացում» հարկային պատասխանատվության տեսակը:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2022թ․ 1-ին եռամսյակի ընթացքում, ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 9 տնտեսվարող սուբյեկտներ ՊԵԿ նախագահի համապատասխան որոշումներով 12 այլ հարկ վճարողների հետ ճանաչվել են ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված:

Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից: