Չավուշօղլուն հայտնել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հաջորդ հանդիպման վայրը

Լուրեր

06.08.2026 | 11:28
Արմեն Փամբուխչյանը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին
06.08.2026 | 11:24
Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել Մոնրեալի «Մասթերսում»
06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու կրկին Վիեննայում, սակայն հանդիպման հստակ ժամկետ չի նշել։

«Մեր հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա կրկին Վիեննայում»,- ասել է Չավուշօղլուն թուրքական NTV հեռուտաալիքին տված հարցազրույցում։

Չավուշօղլուն, միաժամանակ, նշել է, որ հանդիպումներն ավելի նպատակային կլինի անցկացնել Հայաստանի կամ Թուրքիայի տարածքում։
«Հարավային Կովկասում կայունության համար բոլորը պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները բոլորի հետ։ Դա մեկ օրվա բան չէ։ Մեր ներկայացուցիչները կրկին հանդիպում են։ Ես հիմա ուզում եմ Հայաստանին ասել՝ դուք կարող եք ճնշման տակ լինել։ Եթե մենք նույնիսկ մոտ չենք մեր երկրներում հանդիպելուն, ինչպե՞ս ենք քայլեր ձեռնարկելու այլ հարցերում։ Ես սա որպես մեղադրանք չեմ ասում, բայց մի քիչ համարձակ եղեք։ Մենք ասել ենք՝ առաջինը Երևան գանք, ասացին՝ ոչ, հանդիպենք երրորդ երկրում»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Հավելենք, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14-ին Մոսկվայում, երկրորդը՝ փետրվարի 24-ին՝ Վիեննայում։

 

Էմմա Չոբանյան