Երևանում վնասել են Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 22:23
Հայտնի է՝ հուլիսի 16-ին որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
15.07.2026 | 22:11
ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, սակայն բացառել է զինապարտներին
15.07.2026 | 22:00
Հայաստանը COP17-ի հարթակը դիտարկում է միջազգային համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն
15.07.2026 | 21:52
«Շոգ է, բժժել են»․ Գյումրու ավագանու նիստում դժգոհեցին ասֆալտապատման ընթացքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 21:40
Հայաստանն ու ՄԱԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման ոլորտում
15.07.2026 | 21:25
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
15.07.2026 | 21:11
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է ատելության խոսքի և իրավունքների պաշտպանության հարցերը
15.07.2026 | 21:00
Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:52
«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:42
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայված նախագիծ է ներկայացրել, որը կարող է առնչվել նաև Ադրբեջանին
15.07.2026 | 20:30
«Մուլտի վելնես»-ը կփոխանցվի Երևանի քաղաքապետարանի՞ն․ ինչ է սպասվում Ծառուկյանի ևս մեկ բիզնեսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:20
«Դրսից եկողների» դեմ փոփոխություն․ ՀՀ-ն խստացնում է ընտրական ցենզը, մինչ այլ երկրներ հրաժարվում են սահմանափակումներից
15.07.2026 | 20:15
Ընտրությունների թվային ճակատը․ ինչպես էին տարածվում քաղաքական նարատիվները YouTube-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը հօգուտ ՌԴ-ի հայտարարություններ է անում, սա ուղիղ խոչընդոտ է ճիշտ օրակարգի ուղղությամբ․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 19:46
«Ոսկե ծիրան»-ի ժյուրիի անդամն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Արցախի Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարը, որը տեղադրված է մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացի փողոցների խաչմերուկում, վնասել են։

Քաղաքացիներից փորձեցինք պարզել, ասացին` չեն տեսել, թե ով ու երբ է վնասել հուշաքարը: Ոստիկանության լրատվությունից Factor.am-ին հայտնեցին, որ հուշաքարի վնասման մասին երեկ է հաղորդում ստացվել և նյութեր են նախապատրաստվում:

Հուշաքարը տեղադրվել էր է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին: Լեոնիդ Ազգալդյանը Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից գործուն կերպով մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։ 1990 թվականի փետրվարից վարել է «Անկախության բանակ»-ի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը: 1992 թվականի հունիսի 21-ին Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ թշնամու դավադիր կրակոցների զոհ է դարձել։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ 2019 թվականի օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ Լեոնիդ Ազգալդյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոս կոչումը և «Ոսկե արծիվ» շքանշանը։

Արփի Հակոբյան