Լեհաստանի և Բալթյան երկրների նախագահները ժամանել են Կիև

Լուրեր

08.02.2026 | 00:58
Զանգվածային բախում՝ «Նոա» – «Աստանա» խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.02.2026 | 00:44
Իսպանիան՝ ֆուտզալի Եվրոպայի չեմպիոն
07.02.2026 | 22:24
Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետին ներկայացվել են Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները
07.02.2026 | 21:00
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
07.02.2026 | 20:53
Ի՞նչ վառելիքով է աշխատում. Փաշինյանը` հետաքրքրվում է իրեն ցուցադրվող ուղղաթիռով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 20:51
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կամբոջայի ԱԳՆ-ների միջև
07.02.2026 | 20:34
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՀՀ ՊՆ
07.02.2026 | 20:00
«Վտանգավոր նախադեպ Մոսկովյան փողոցում»․ շինթույլտվություն կա, բայց հարցերը մնում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 19:25
Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին
07.02.2026 | 19:00
Նորագյուղում Դուբայի պես երկնաքերեր են կառուցում,բայց բուսաբանական այգին չեն բարեկարգում. Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 18:20
Վարչապետը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը
07.02.2026 | 17:49
Կատյա Գալստյանը մեկնարկեց իր 4-րդ Օլիմպիական խաղերում
07.02.2026 | 17:44
ԱՄՆ-ն ցանկանում է պատերազմն ավարտել ամռան սկզբին. Զելենսկի
07.02.2026 | 17:15
Խաղաղության օրակարգը՝ արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթություն. Փաշինյանն այցելել է ԱԳՆ
07.02.2026 | 17:01
Ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը
Բոլորը

Լեհաստանի և Բալթյան երկրների՝ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի նախագահները ժամանել են Կիև։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ղեկավարի մամուլի ծառայությունը, գրում է korrespondent-ը։

«Նախագահ Անջեյ Դուդան Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի և Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ միասին արդեն Կիևում են, որտեղ կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ չորս երկրների ղեկավարները ժամանել են Ուկրաինային քաղաքական և խորհրդանշական աջակցությամբ, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերին նյութական աջակցություն տրամադրելու շուրջ բանակցությունների համար։ Աղբհորի հրապարակած լուսանկարում երևում է, թե ինչպես են պետությունների ղեկավարները դուրս գալիս գնացքի  վագոնից։ Նրանց կայարանում դիմավորել է վարչապետ Դենիս Շմիգալը։

Հիշեցնենք՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անցած շաբաթավերջին այցելել էր Կիև։ Նա խոստացել է Ուկրաինային զրահատեխնիկա և հականավային հրթիռներ տրամադրել պաշտպանության համար, ինչպես նաև հայտարարել է Ուկրաինայի հետ առևտուրն ազատականացնելու պատրաստակամության մասին։

Գնացքով Կիև էր այցելել նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Պատվիրակության կազմում են եղել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը և Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ։ Մարտի կեսերին գնացքով Կիև էին մեկնել նաև Լեհաստանի, Սլովենիայի և Չեխիայի վարչապետները։

Տաթև Ֆռանգյան