Թուրքիայի հայ համայնքում խորանում է անհանգստությունը՝ կապված հիմնադրամների ընտրությունների նոր կանոնակարգի հետ

Լուրեր

19.05.2026 | 13:20
Էդուարդ Սպերցյանը խոսել է մեջքի խնդիրների մասին
19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
Բոլորը

2013 թվականին Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը չեղարկել էր փոքրամասնությունների հիմնադրամներում ընտրությունների անցկացման գործող կանոնակարգը: Վարչությունը դա հիմնավորել էր նոր, ավելի բարեփոխված կանոնակարգ կազմելու անհրաժեշտությամբ․ գրում է Ermenihaber.am-ը։

Այդ ժամանակվանից սկսած պոլսահայ համայնքը չի կարողանում իր հիմնադրամներում գործադիր մարմինների պարբերական ընտրություններ անցկացնել պետության կողմից հաստատված կանոնակարգի բացակայության պատճառով: Համայնքի կողմից խնդրի պարբերական բարձրաձայնումից հոտո Թուրքիայի մշակույթի նախարարը խոստացել էր, որ 2022-ի ապրիլին փոքրամասնությունների հիմնադրամների համար նոր ընտրական կանոնակարգ կհրապարակվի:

Սակայն կանոնակարգի սպասվող մոտալուտ հրապարակումը մեծ հավանականությամբ չի լուծելու խնդիրն ամբողջությամբ, ինչի պատճառով էլ մեծացել է անհանգստությունը համայնքի անդամների շրջանում: Բանն այն է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության ու հիմնադրամների գլխավոր վարչության ներկայացուցիչների՝ հայ համայնքի հետ հանդիպմանը զուգահեռ ակտիվանում են խոսակցություններն այն մասին, որ նոր կարգավորմամբ համայնքին պատկանող Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամում գործադիր խորհրդի ընտրություններ չեն անցկացվելու կամ էլ դրանք հետաձգվելու են: Նույն խոսակցությունները կան նաև հունական հիվանդանոցի վերաբերյալ:

Համայնքին պատկանող ամենամեծ կառույցներից մեկի՝ Սբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամում ընտրությունների հնարավոր բացառման մասին լուրերը մեծ անհանգստություն են առաջացրել համայնքային գործիչների շրջանում: Վերջիններս նախաձեռնել են առցանց ստորագրահավաք՝ ընդդեմ այնպիսի կանոնակարգի հրապարակման, որը կարող է հիշյալ հիմնադրամը դուրս դնել ընտրական գործընթացից:

Ստորագրահավաքին այս պահին միացել են ավելի քան 250 համայնքային գործիչներ: Ըստ Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի կայքի՝ «Facebook» սոցցանցում ստորագրահավաքը դեռևս բաց է, և հայ համայնքի անդամները կարող են միանալ դրան: