ԱՄՆ-ը՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից վիրավորանքը և զրպարտությունը քրեականացնող օրենքի ընդունման մասին

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է 2021 թվականի «Մարդու իրավունքների համաշխարհային զեկույցը», որում անդրադարձ կա նաև Հայաստանին։ Հրապարակված զեկույցն անդրառնում է Ազգային ժողովի կողմից վիրավորանքը և զրպարտությունը քրեականացնելու մասին օրենքի ընդունմանը։

Դրանում, մասնավորապես, ասվում է․

«Մարտին Ազգային ժողովը փոփոխություն է կատարել Քաղաքացիական օրենսգրքում՝ կտրուկ բարձրացնելով վիրավորանքի և զրպարտության համար առավելագույն պատիժները։ Freedom House-ը և տեղական լրատվամիջոցների դիտորդները քննադատել են օրինագիծը՝ ասելով, որ այն «կոտրելու է ԶԼՄ-ների ազատությունը և խոսքի ազատությունը»: Փոփոխություններն ուժի մեջ են մտել հոկտեմբերի 23-ին՝ հոկտեմբերի 5-ին Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական ճանաչվելուց հետո։

Հուլիսի 30-ին հեռացող խորհրդարանն ընդունեց օրենսդրությունը, որը հանցագործություն է համարում «ծանր վիրավորանք» հասցնելը կամ մարդու արժանապատվությունը «չափազանց անպարկեշտ ձևով» վիրավորելը։

Օգոստոսի 30-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ տույժերը ներառում են մինչև 500.000 դրամ (1000 դոլար) տուգանք՝ ծանր վիրավորանքի մեկ իրավախախտման համար, մինչև մեկ միլիոն դրամ (2000 դոլար)՝ հրապարակայնորեն ծանր վիրավորանք տարածելու կամ անձին ծանր վիրավորելու համար, իսկ կրկնվելու դեպքում՝ ավելի բարձր տուգանքներով և մինչև երեք ամիս ազատազրկմամբ։

Օրենքն ավելի խիստ է պաշտոնյաների նկատմամբ, որոնք նաև կարող են զրկվել պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Իշխող «Իմ քայլը» խմբակցությունն անցկացրել է նախագծի երկու ընթերցում և նույն օրն ընդունել այն։ Դեկտեմբերի 12-ի դրությամբ՝ նոր օրենքի ենթադրյալ խախտումների համար իրավապահ մարմինները հարուցել են 166 քրեական գործ։ Սեպտեմբերի 23-ին լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ ոստիկանությունը նոր օրենքով առաջին քրեական գործն է հարուցել՝ Facebook-ում վարչապետ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար։

Մեկ այլ գործով էլ ընդդիմադիր գործիչ Նարեկ Սամսոնյանը դեկտեմբերի 14-ին կալանավորվել է սոցցանցերում Երևանի ավագանու «Լուսավոր Հայաստանի» անդամ Դավիթ Խաժակյանի հասցեին արված գրառման համար»:

Տաթև Ֆռանգյան