ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը ժամանակավորապես հասանելի չեն
Հասարակություն
13.04.2022 | 11:44Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում առաջացած տեխնիկական խնդիրների կարգավորման նպատակով այս պահին ՊԵԿ-ի կողմից տարվում են աշխատանքներ և հարկային համակարգերը ժամանակավորապես հասանելի չեն․ տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Խնդիրների կարգավորումից հետո լրացուցիչ կտեղեկացվի»,- ասված է հաղորդագրությունում։