Հասկանում ենք բոլոր ռիսկերը. Փաշինյանը՝ Թուրքիայի հետ շփումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

Եթե Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն արագ արդյունքներ չունենա, մեծ է հավանականությունը, որ այն կլճանա. կողմերը պայմանավորվել են, որ գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, հայկական կողմը շարունակում է հենց այդ տրամաբանությամբ: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության 2021 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Սարգիս Խանդանյանի՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին:

Պատգամավորը ընդգծեց՝ հայկական կողմը հստակ նշում է, որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, սակայն երբեմն Թուրքիայի բարձրագույն իշխանության հայտարարությունները ընկալում են ստեղծում, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերություններով, ԼՂ-ի հիմնախնդրով:

«Այո, հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են, որ գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների: Մենք այդպես էլ ընկալում ենք, պրոցեսը շարունակում ենք այդ տրամաբանությամբ: Մենք նաև միջազգային մեր գործընկերների հետ քննարկումներում ասում ենք, որ տպավորություն ունենք, որ գործընթացը կարող է և արագ արդյունքներ չունենալ: Բայց, եթե գործընթացն արագ արդյունքներ չունենա, շատ մեծ է հավանականությունը, որ այդ գործընթացը կլճանա: Եվ մենք մեր կողմից պետք է ամեն ինչ անենք, որ դա տեղի չունենա, և մենք կարողանանք փոքր քայլերով առաջ շարժվել»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ հասկանում են բոլոր ռիսկերը, խութերը:

Նա շեշտեց՝ միևնույն ժամանակ այդ տրամաբանությամբ պետք է խոսակցությունը շարունակվի, խոսակցությունը դառնա երկխոսություն:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք բավարա՞ր է գնահատում միջազգային գործընկերների աջակցությունն այդ գործընթացին, կա՞ արդյոք դիմադրություն գործընթացի նկատմամբ, Փաշինյանը պատասխանեց, որ միջազգային գործընկերների կողմից տեսնում են լիարժեք աջակցության ցանկություն: «Այլ բան, որ պետք է շատ զգույշ լինել այդ աջակցության գործիքների, ձևերի, չափերի մեջ, որովհետև, այնուամենայնիվ, խոսքը երկկողմ հարաբերությունների մասին է, և պետք է այս տրամաբանությամբ առաջնորդվել, բայց, իհարկե, այդ հարաբերությունները շատ մեծ նշանակություն ունեն միջազգային և տարածաշրջանի համատեքստի համար: Այնպես որ, մենք երկկողմ մակարդակով խոսակցությունը տանելով՝ պետք է օգտվենք նաև միջազգային աջակցությունից»,- եզրափակեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: