Թուրքիայում 4,5 մլն բնակիչ զրկվել է գազից և էլեկտրաէներգիայից չվճարելու պատճառով

Լուրեր

16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
Բոլորը

Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության նոր տվյալների համաձայն՝ 2021 թվականին երկրում շուրջ 4,5 միլիոն բնակչի էլեկտրաէներգիայի և բնական գազի մատակարարումները դադարեցվել են այն բանից հետո, երբ նրանք չեն կարողացել կոմունալ վճարումները կատարել երկրում էներգակիրների գների աճի ֆոնին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ անցյալ տարի էլեկտրաէներգիայի 3,4 միլիոն սպառողի և բնական գազի մոտ 1,09 միլիոն սպառողի էլեկտրաէներգիայի և բնական գազի մատակարարումը դադարեցվել է չվճարելու պատճառով:

Թուրքիայում, ի դեպ, հունվարից բարձրացվել են էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագները։ Սպառողներն էլ պայքարում են գնողունակության անկման դեմ՝ մոլեգնող գնաճի պատճառով, որը մարտին հասել է 61,1 տոկոսի՝ վերջին երկու տասնամյակի ամենաբարձր մակարդակին։

Նախարարության տվյալներով՝ 2021 թվականին ամսական միջինը 378,000 սպառողի բնական գազ և էլեկտրաէներգիա է անջատվել։

Էմմա Չոբանյան