Հայաստանի սուսերամարտիկները մեդալ չեն նվաճել աշխարհի առաջնությունում

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դուբայում անցկացվեց սուսերամարտի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունը: Մասնակիցների թվում էին Հայաստանի վեց ներկայացուցիչներ. տեղեկացնում են ՀԱՕԿ-ից։

Երիտասարդ խոցասուսերակիրների մրցաշարի խմբային փուլում Գրիգոր Մնացականյանը և Աշոտ Խալաթյանը, 208 մրցակիցների պայքարում, տարան երեքական հաղթանակ և անցան հաջորդ փուլ: Այստեղ նրանք անհաջողության մատնվեցին և 64 հաջողակաների խումբ չմտան: Ասենք, որ Աշոտ Խալաթյանը, նույն ՝ խոցասուսեր մրցաձևում իր ուժերը փորձեց նաև պատանիների մրցումներում, որտեղ մեկ հաղթանակ տարավ և դուրս մնաց պայքարից:

Իրենց հաշվին ընդամենը մեկական հաղթանակ գրանցեցին նաև երիտասարդ ճկասուսերակիրներ Համլետ Մխոյանը և Գրիգոր Պապոյանը:

Նույն զենքաձևի խմբային փուլում տպավորիչ երկու հաղթանակ տոնեց Աիդա Ալոյանը և իր համար տեղ ապահովեց 128 մասնակիցների շարքում: Ավաղ, նա այնուհետև պարտվեց և վերածվեց հանդիսականի:

Մեր պատվիրակներից միայն պատանի ճկասուսերակիր Արսեն Դադայանը անկարող եղավ ճաշակել հաղթանակի քաղցրությունը, քանզի նա տանուլ տվեց առաջին իսկ մրցակցին:

Ճիշտ է, մեր դ’Արտանյաննները ձեռնունայն վերադարձան հայրենիք, բայց չպիտի դժգոհել: Նախնական փուլերում նրանց ունեցած հաղթանակները ապագա հաջողության հույս են ներշնչում, եթե, իհարկե, նպատակային աշխատանքներ տարվեն: